
Հակոբ Հակոբյանի բիզնեսը ծաղկում է
Հակոբ Գառնիկի Հակոբյանը (մականունը` Պիվի Հակոբ) խորհրդարանի միակ պատգամավորն է, որ իր անունով ունի 28 շենք եւ շինություն: Դրանց մեծ մասի միանձնյա սեփականատերը հենց պատգամավորն է:
Հակոբ Հակոբյանին են պատկանում Երեւանում գտնվող 10 շենք շինություն, Դիլիջան քաղաքում` 10 կտոր հողամաս եւ 7 շենք-շինություն, ինչպես նաեւ 35 հա հողամաս Բերդ քաղաքում:
Հակոբ Հակոբյանն ունի 4 ավտոմեքենա` «ԲՄՎ-745», «Մերսեդես-Բենց S500», «ԶԱԶ-968-Մ» եւ «ՎԱԶ 212114»:
2011թվականի մարտի 1-ից մինչեւ այս տարվա նույն ժամանակահատվածը, Հակոբ Հակոբյանը ստացել է 6 միլիոն 427 հազար 810 դրամի եկամուտ, սակայն 2012թ. մարտի 1-ի դրությամբ պատգամավորն ունեցել է 1 միլիարդ 900 միլիոն դրամ:
Թեեւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պատգամավորը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, սակայն ԱԺ պատգամավորների գերակշիռ մասը հենց գործարարներ են: Հակոբ Հակոբյանն էլ նրանց թվին է պատկանում:
ԱԺ պատգամավորը 11 ընկերությունում ունի ներդրումներ եւ արժեթղթեր: «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ում ունի 49.98 տոկոս բաժնեմաս, «Դիատոմիա» ԳԱ ՓԲԸ-ում` 49.54 տոկոս, «Կոննեկտ» ԲԲԸ-ում` 45.07 տոկոս, «Դիլիջանի բեռնաուղեւորատար» ՓԲԸ-ում` 100 տոկոս, «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ում` 50 տոկոս, «Տիգրան ՀՀԳ» ՍՊԸ-ում` 100 տոկոս, «Հ եւ Տ Հակոբյաններ», ինչպես նաեւ «Անուշ եւ Գոռ» ՍՊԸ-ներում ունի 50-ական տոկոս բաժնեմաս, «Արմամաստ» ՍՊԸ-ում` 33 տոկոս եւ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Կիլիկիա» ՍՊԸ-ում` 50 տոկոս բաժնեմաս:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել