HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցի նախկին պատգամավորին 6 տարվա ազատազրկման են դատապարտել

Վրաստանի դատարանը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ հետախուզման մեջ գտնվող Մելիք Ռաիսյանին հեռակա կարգով դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է նաև պարտավորեցնել նրան վճարել 10 հազար լարի տուգանք:

Այս մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է «Քարթուլի օցնեբա» («Վրացական երազանք») կուսակցության առաջնորդներից Մանանա Կոբախիձեն:

Մ. Ռաիսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով, մասնավորապես` Վրաստանի քաղաքացի Մալվինա Մատարաձեից 38 հազար լարի` հարկերը թաքցնելու նպատակով շորթելու համար: 

«Ռաիսյանին հետապնդում են քաղաքական նպատակներով, քանի որ այդ փաստը եղել է 2007-ին, իսկ Ռաիսյանը կասկածյալ է դարձել այն բանից հետո, երբ հարեց «Վրացական երազանք» կուսակցությանը»,- ասել է Մ. Կոբախաձեն:

«Վրացական երազանք»-ի փաստաբան Թեյմուրազ Կուտիվաձեն երեկ հայտարարել է, որ Ռաիսյանի կողմից' նման գործարք իրականացնելու մասին որևէ ապացույց չկա:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գեորգի Տուգուշին դիմել է Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետին' առաջարկելով կարգապահական վարույթ սկսել քննիչ Թենգիզ Մայսուրաձեի նկատմամբ: ՄԻՊ-ը գտնում է, որ քննիչը հնարավոր է խախտել է Մելիք Ռաիսյանի և նրա փաստաբան Թեյմուրազ Կուտիվաձեի իրավունքները' խոչընդոտելով մեղադրող կողմից ստանալ ապացույցների մասին տեղեկատվություն:

Ինչպես նշված է օբուդսմենի հայտարարության տեքստում, քննիչը փաստաբանին գործում ներգրավելուց հետո չի տրամադրել գործի ողջ նյութերը: Ըստ այդմ' քննիչը խախտել է Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, քանզի օրենքով նախատեսված է, որ քրեական գործի յուրաքանչյուր փուլում պաշտպանական կողմը իրավունք ունի պահանջել այն տեղեկատվությունը, որը մեղադրող կողմը պատրաստվում է դատարան ներկայացնել:

Մեկնաբանություններ (1)

hay
svoboda melika raisianu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter