
Էջմիածնի և Վանաձորի քաղաքապետերի եկամուտը` աշխատավարձից բացի
Սեպտեմբերի 9-ին Արմավիր, Լոռու եւ մի քանի այլ մարզերում տեղի կունենա համայնքապետի ընտրություններ: Գրեթե բոլոր խոշոր քաղաքներում համայնքապետերը նորից առաջադրվել են: Ներկայացնում ենք նրանցից երկուսի եկամուտներն ու ֆինանսական կարողությունները, որոնք կուտակել են պաշտոնը ստանձնելուց հետո:
Ինչպես տեղեկացրել էինք, Էջմիածնում կրկին առաջադրվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին` գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Էջմիածնի քաղաքապետը 2011թ. ստացել է 14 միլիոն, 907 հազար 202 դրամի եկամուտ, որից 2 միլիոն 907 հազար 202 դրամը աշխատավարձն է, իսկ 12 միլիոնը` ստացած նվիրատվությունը:
Նույն տարվա սկզբին Կարեն Գրիգորյանն ունեցել է 1 միլիոն 540 հազար դրամ, իսկ տարեվերջին արդեն ունեցել է 2 միլիոն 450 հազար դրամ: Անփոփոխ են մնացել դոլարով եւ եվրոյով ունեցած դրամական միջոցները` 455 դոլար եւ 4189 եվրո:
Քաղաքապետն ունեցել է նաեւ երկու տարբեր արժեթղթեր եւ ներդրումներ, համապատասխանաբար` 12 միլիոն եւ 15 հազար դրամ արժողության:
Ինչ վերաբերում է Կ. Գրիգորյանի կնոջը` Հռիփսիմե Հակոբյանին, ապա նա 2011թ.-ին ունեցել է 1 միլիոն 299 հազար 844 դրամի եկամուտ, որը նրա աշխատավարձն է: Հռիփսիմե Հակոբյանը նշված տարվա սկզբին ունեցել է 1 մլն 5000 դրամ, իսկ տարեվերջին` 2 մլն դրամ:
Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, նա 2011 թվականին ստացել է 26 միլիոն 291 հազար 163 դրամի եկամուտ, որից 3 մլն 116 հազար 163 դրամը աշխատավարձն է, իսկ 23 մլն 175 հազարը` ստացած շահաբաժինը:
2011թ-ի սկզբին Սամվել Դարբինյանն ունեցել է 103 միլիոն 44 հազար դրամ, իսկ տարեվերջին ավելացրեց է ունեցած դրամը հասցնելով105 միլիոն 120 հազարի: Նրա կինը` Անահիտ Մայիլյանը, բացի 804 հազար 356 դրամ աշխատավարձից, 2011-ին այլ եկամուտ չի ունեցել, չունի նաեւ տնտեսած դրամական միջոցներ:
Նշենք, որ Սամվել Դարբինյանը 2010թ.-ին ունեցել է 83 միլիոն 44 հազար 400 դրամի եկամուտ:
Կարեն Գրիգորյանի լուսանկարը` այստեղից:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել