HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի քաղաքապետը սեփական շենք ունի և «Արգիշտի -1»-ից շահաբաժին

Վանաձորի քաղաքապետի 5 թեկնածուները հայտարարագրել են իրենց գույքն ու եկամուտները 2011 թ. օգոստոսից մինչև 2012 թ. օգոստոս հաշվետու ժամանակահատվածում:

Փաստաբան, անկուսակցական Կարեն Թումանյանը միանձնյա սեփականության իրավունքով Վանաձորում  երկու հողամաս  ունի՝ 0,0064 հա ընդհանուր մակերեսով, երկու բնակարան՝ 31,5 և 91,88 քմ մակերեսով և 98 թվականի արտադրության «Մերսեդես Բենց S 500 L» մակնիշի ավտոմեքենա: Նշված ժամանակահատվածում իրեն պատկանող «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակից աշխատավարձ է ստացել 667 հազար 560 դրամ:

ԲՀԿ թեկնածու, նախկին մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը սեփականության իրավունքով Վանաձորում 307,58 քմ մակերեսով առանձնատուն ունի և 0,0409 հա մակերեսով հող: Լոռու մարզպետարանից աշխատավարձ է ստացել 2 մլն 510 հազար 57 դրամ: Ինչպես նշել է, «70 %-ի չափով փայաբաժին» ունի «Էդիկ Կարախանյան և ընկերներ» ՍՊԸ-ում:

ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, հայտարարագրելով իր անշարժ գույքը, նշել է գույքի տեսակը՝ «շենք», գտնվելու վայրը, մակերեսն ու գույքի նկատմամբ իրավունքը՝ «ք. Վանաձոր, Ազատամարտիկների նրբանցք 4, 204,8 մ2, միանձնյա սեփականություն»:

Նույն հասցեում քաղաքապետը 0,068 հա մակերեսով հողամաս ունի: Որպես շարժական գույք հայտարարագրել է 2005 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա: Ինչ վերաբերում է քաղաքապետի եկամուտներին, ապա նշված ժամանակահատվածում նա Վանաձորի քաղաքապետարանից 2 մլն 481 հազար 879 դրամ աշխատավարձ է ստացել, 540 հազար դրամ էլ՝ աշխատավարձին հավասարեցված եկամուտ: Բացի այդ, իր եղբորը՝ Սեյրան Դարբինյանին պատկանող «Արգիշտի 1» ՍՊԸ-ից ստացել է 23 միլիոն 175 հազար դրամ շահաբաժին (արդեն բազմիցս նշվել է, որ Վանաձորում փողոցների ասֆալտապատման մենաշնորհը «Արգիշտի 1»-ինն է, որն էլ տնօրինում է համայնքային և պետական բյուջեից այս նպատակով բոլոր հատկացումները): Այսօրվա դրությամբ քաղաքապետի դրամական միջոցները կազմում են 105 մլն 120 հազար դրամ:

«Օրանժ Արմենիայի» Վանաձորի մասնաճյուղի նախկին կառավարիչ, ՄԻԱԿ կուսակցության Վանաձորի տարածքային ղեկավար Տարոն Ապրեսյանը 94,5 քմ մակերեսով բնակելի տուն ունի, 0,0164 հա մակերեսով հողամաս, 98 թվականի արտադրության «Մերսեդես Բենց C 180» և 2011 թվականի արտադրության «Մազդա 6» մակնիշի 2 ավտոմեքենա: «Օրանժ Արմենիայից» ստացած աշխատավարձը կազմել է 5 մլն 58 հազար 544 դրամ: Ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 1 մլն 710 հազար դրամ եկամուտՎանաձորի «Սաննի Սիթի» սուպերմարկետից : Այսօրվա դրությամբ Տարոն Ապրեսյանն ունի 5 մլն դրամ և 3500 դոլար գումար:

Անկուսակցական Տիգրան Գրիգորյանը հայտարարագրել է միայն 72.21 մ2 մակերեսով բնակարան՝  համատեղ սեփականության իրավունքով: «Ռոսսոտրուդնիչեստվո»-ից աշխատավարձ է ստացել 787 ԱՄՆ դոլար: Այսօրվա դրությամբ 1 մլն 254 հազար դրամ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter