HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտում են պղնձամոլիբդենային կոմբինատի եւ բնապահպանության տեսչության գործելաոճը

«Զամգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով (Ողջի գետում ավելի քան 12 ժամ պոչեր էին հոսում) Կապանում գործող ՀԿ-երը կազմակերպեցին քննարկում, որի նպատակն էր Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից ստանալ համապատասխան պարզաբանումներ:

Սակայն Սունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը: Տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետևանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունը ապահովելու նպատակով առաջիկայում համապատասխան հարցադրումներով կդիմենք ՀՀ բնապահպանության նախարարությանը:

Մենք համոզված ենք, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի ՀԿ-ները հետևողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը:

Մենք քննադատում ենք ԶՊՄԿ ՓԲԸ-ի և Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը և կոչ ենք անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ:

Արմեն Փարսադանյան՝ «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ

Խորեն Հարությունյան՝ «Ազատամարտ» կոմիտեի նախագահ

Արշավիր Խալափյան՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մասնաճյուղի նախագահ

Աշոտ Ավագյան՝ «Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոն»-ի համակարգող

Քրիստինա Սաղաթելյան՝ «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter