HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մայրը բողոքում է իրավական համակարգի անօրինությունից (վիդեո)

Ստեփանավան քաղաքի բնակիչ 24-ամյա Գագիկ Կարապետյանն արդեն մեկ տարի է՝ ազատազրկված է: Դատապարտվել է կազմակերպված խմբակային գողության համար, բայց մենակ է կրում պատիժը: Հանցագործ խումբն այդպես էլ չի բացահայտվել, գործում որևէ ձևով նշված չէ հանցագործության կազմակերպումը, դերերի բաշխումը:

Գագիկ Կարապետյանին դատապարտելուց 5 ամիս հետո միայն կալանավորվել է խմբի անդամներից մեկը, որը, ըստ էության, որպես մեղադրյալ գործում ներգրավվել է միայն այն բանի համար, որ Գագիկ Կարապետյանին առաջադրված՝ խմբակային հանցագործության մեղադրանքը հիմնավորվի: Այս մասին է խոսում այն հանգամանքը, որ վերջինս կարճ ժամանակ անց ազատ է արձակվել: Նրա և խմբի մյուս՝ անձը չպարզված անդամների մասով գործը կասեցվել է: Ընդ որում՝ վարույթը նրա հանդեպ ձևակերպվել է կասեցված՝ նրա գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով: Այն դեպքում, երբ այդ ընթացքում նա գտնվել է կալանավայրում:

Դատապարտյալ Գագիկ Կարապետյանի մայրը՝ Սուսաննա Սարգսյանը, պնդում է, որ որդին մեղավոր չէ, նա ուղղակի զոհ է դարձել հանցավոր խմբին: Մոր ասելով՝ «հանցագործները» մինչև գողության դեպքը շուրջ մեկ տարի անհանգստացրել են որդուն, ենթարկել ճնշումների և ֆիզիկական բռնության: Այդ մասին ինքն ու որդին բազմիցս ահազանգել են իրավապահներին, բայց նրանց բողոքը մշտապես անհետևանք է մնացել: Սուսաննա Սարգսյանը համոզված է, որ խմբի անպատժելիությունը հովանավորվում է ոստիկանության ղեկավարության կողմից:

Սուսաննա Սարգսյանը «Հետքին» պատմեց, որ նշված՝ «հանցագործ» խմբի կողմից հալածանքներ են եղել նաև իր նկատմամբ: Այդ կապակցությամբ նախկինում բողոք չի ներկայացրել, բայց այսօր «խմբի անդամներից» Միքայել Ամիրխանյանը դարձյալ անպատվել է իրեն ու սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Վիրավորված կինը դրա վերաբերյալ բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Yes XORHURD en talis Hayastani BOLOR kaxaknerum stextsel 'Vostikanneri HSKOXUTIAN KAXAKATSIAKAN comitener' - ezhan, orinakan u effectif.........................PS. U Hayastanum IROK PITI antsnel JURY-i systemi, vorpeszi KAXAKATSINERITS baxkatsats JURIN hski DATAVORNERIN................LUTSUMY arden ka- mnum e DUK EL ayn kirarek.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter