HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն պարզաբանել է Հայաստան մուտքի թույլտվություն չստացած Սիրիայի քաղաքացիների խնդիրը

Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չէր տրվել Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանած սիրիահայերի մի ընտանիքի: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը նշեց, որ հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են եւ փորձել էին հատել ՀՀ պետական սահմանը՝ առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:

«Նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երեւան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,-ասաց Բաղրամյանը:

Մեկնաբանություններ (6)

Մլեհ
Cruelty unlimited... Օսվենցիմը` հիմա եւ այստեղ http://armtimes.com/35819
Մլեհ
Կանանց նվաստացրել են - Ասել են` մեր առաջ ձեր ներքնաշորերը փոխեք http://armtimes.com/35807
Armen
Uxxaki zarmanqic cncvum a mard , tekuz woch hay ! Qristonya mardik musulmanneri dzerqic paxnum galis en stex Turqiayic u duq vtarum eq ! u duq vtarum eq !!!!!!!!!!!!!!!!!!??????????????????
Armen
Cankacac Qristonyayi Siriayic wor@ ognutyan kariq kunena petq e trvi nuyn ognutyun@ inch wor ktrver cankacac Hayi !
Arsen
Mleh, shat baneri teghyak chlinelov entadruthyunner eq anum u dzez-u-dzez vogevorvum. Ishxanavor lineiq, kartsem nuyisk hayazgi siriacinerin chkaroghanayiq Hayastan @ndunel. Gone tsagumov hayerin sahmani vra visa en talis.
Մլեհ
Սուրիոյ, Լիբանանի, Միջագետքի և այլ արաբական երկիրներու հիւրընկալ ժողովուրդները, ղեկավարներն ու մուսուլման ցեղապետները եթէ ունենային հայաստանեան իշխանաւորներու եւ Putin-եան Ռուսաստանի KGB-ի հայաստանեան գործակատարներու, (ան)բարոյականութիւնն ու անմարդկայնութիւնը, ապա` Հայոց Մեծ Եղեռնէն մազապուրծ արևմտահայ խլեակները պէտք էր ո՛չ թէ փրկէին ու պատսպարէին, այլ ե՛տ քշէին դէպի Տէր Զօրի Անապատ և այլ գեհեններ` իսպառ ոչնչացման...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter