HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

1,6 մլրդ դրամի չարաշահում

Ինչպես տեղեկացրել ենք, խորհրդարանում հաշվետվությամբ հանդես է գալիս ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Պատգամավորները բավականին սուր հարցերով են դիմում նրան: ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված ինչ գումարների չարաշահման մասին է խոսքը, և ովքեր են պատժվել դրա հետևանքով, ասենք` նախարար կամ փոխնախարար: Պատգամավորի խոսքով` բացահայտումները ստվեր են գցում կառավարության գործունեության վրա, քանի որ դրանից հետեւություններ չեն արվում:

Իշխան Զաքարյանն ասաց, որ սեպտեմբերի 11-ի դրությամբ կատարվել է 34 ընթացիկ ստուգում: Բացահայտվել է 1 մլրդ 600 միլիոն դրամից ավելի չարաշահում, որից վերականգնվել է մոտ 475 մլն դրամը, 14 մլն դրամ էլ վերականգնվել է լրացուցիչ աշխատանքներով: 18 մլն դրամի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատախազություն, իսկ 900 մլն դրամի վերաբերյալ դեռ տեղեկություն չկա, սակայն Իշխան Զաքարյանը հավաստիացրեց, որ դրանք ժամկետի մեջ են:

Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ նամակով դիմելու է ԱԺ նախագահին, որպեսզի ցանկացած ստուգման ժամանակ խորհրդարանից ներկայացուցիչ եւս ընդգրկված լինի աշխատանքներին, որպեսզի ամեն ինչ լինի պարզ ու թափանցիկ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter