HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Լեռնային վազքի առաջին հայկական առաջնությունը Արագածի գագաթին (լուսանկարներ)

Ավարտվեց  լեռնային վազքի` skyrunning-ի (բառացի երկնային վազք) Հայաստանի առաջին մրցաշարը, հայտնի են հաղթողները տղամարդկանց և կանանց բոլոր տարիքային խմբերում:

Չեմպիոն դարձավ 21 ամյա լեռնագնաց Լևոն Մովսիսյանը, ով տարածությունը հաղթահարեց 1 ժամ 35 րոպեում, կանանց համար հատուկ սահմանված տարածություն չկար, նրանք վազքը մեկնարկեցին տղամարդկանց հետ, առաջինը եզրագիծ`գագաթ հասավ վազորդուհի Անահիտ Աբրահամյանը:

Skyrunning-ը, աթլետիկայի և ալպինիզմի տարրեր պարունակող մարզաձև է, որը սկիզբ է առել Եվրոպայում: Մրցաշարի բարդությունն այն է, որ մեկնարկն, ըստ միջազգային կանոնակարգի, պետք է տեղակայաված լինի ծովի մակարդակից առնվազն 2000 մետր բարձրության վրա. Հայաստանում մեկնարկը մոտ 3000 մետր բարձրության վրա էր` Արագած լեռան վրա` լճի մոտ, իսկ եզրագիծը, որն, ըստ նույն կանոնակարգի, պետք է տեղակայված լինի մեկնարկից առնվազն 900 մետր բարձրության վրա, գտնվում էր Արագած լեռան հյուսիսային գագաթում:

Մասնակիցների թվում կային բազմաթիվ արտասահմանցիներ, ինչպես նաև վետերան լեռնագնացներ, ովքեր համառ պայքար էին մղում ավյունով լեցուն և հաղթական տրամադրված երիտասարդների հետ:

Մրցաշարը կազմակերպել էր Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզահամալիրի աջակցությամբ, ֆեդերացիայի փոխտնօրեն Սուրեն Դանիելյանը հայտարարեց, որ մրցաշարը ամենամյա է լինելու և նպատակ ունի Հայաստանում տարածել  այս մարզաձևը, հայտնաբերել ուժեղագույն մարզիկներին և առողջ ապրելակերպ քարոզել: Նշենք նաև, որ հաղթողները, բացի պատվոգրերից, ստացան նաև դրամական պարգև. ընդհանուր մրցանակային ֆոնդն, ըստ տարիքային խմբերի, կազմում էր 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 500 դոլարը ստացավ հաղթողը:

Մեկնաբանություններ (4)

karen
Շատ ապրեք
Ripa
Ayn inch dzernarkum e Lernayin turizmi ev alpinizmi federacian misht patvov u haxtanakac e durs galis.Federaciayi naxagah Suren Danielyani janqerov meknarkec skyruning-i mrcashar@ ev mec hajoxutyunneri hasav. KECCEQ!
Has-)
Shat apreq.(Y)(Y)(Y)
Լեւոն
Լավ արագ էին բարձրանում, ապրեն հաղթողները...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter