
Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը ձերբակալվել է
ՀՀ գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը քիչ առաջ հայտնեց, որ ձերբակալվել է Վարդենիսի հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ «Հետքը» հոդված էր հրապարակել հոգեբուժարանի հիվանդների մասին, որոնց տնօրինությունը ստիպել էր Ներքին Շորժայում անասուններ պահել:
Քրեական գործը հարուցվել էր «Հետքի» հոդվածի հիման վրա:
Հրապարակումից հետո հոգեբուժարանում ստուգումներ է իրականացրել նաեւ վարչապետի վերահսկողական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել