
Շուշիի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցից մարդիկ են տեղափոխվել հիվանդանոց. ախտորոշել են սուր աղիքային ինֆեկցիա
Այսօր Ստեփանակերտում խոսակցություններ տարածվեցին, որ սուր աղիքային ինֆեկցիոն ախտորոշմամբ Շուշիի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցից մարդիկ են տեղափոխվել Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոց: Ստեփանակերտի ինֆեկցիոն հիվանդանոցից հաստատեցին, որ երեկ «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցից 7 հոգի են տեղափոխվել հիվանդանոց' սուր աղիքային ինֆեկցիոն ախտորոշմամբ, որոնց նույն օրն էլ դուրս են գրել:
Մենք կապվեցինք «Անի Շուշի Պլազա» հյուրանոցի տնօրեն Սարգիս Գալստյանի հետ:
Գալստյանն ասաց, որ հյուրանոցը մանկական երգչախումբ է հրավիրել Երևանից, որոնց ծնողներից 3-ը վատացել էին. «Այդ ամենը հյուրանոցի հետ ոչ մի առնչություն չունի: Իսկ ինչ վերաբերում է ախտորոշմանը, ապա նման կարճ ժամանակահատվածում ոչ մի տեղ հնարավոր չէ մարդկանց ախտորոշել: 31-ից 3-ն են վատացել, որոնք մանկական երգչախմբի ծնողներն էին ու վատացել էին համերգից առաջ: Նրանց հիվանդանոցից դուրս են գրել ժամը 21.00-ի կողմերը, որոնք դրանից հետո արդեն գիշերել են հյուրանոցում»:
Գալստյանը նաև պարզաբանեց, որ ամբողջ քաղաքում սխալ լուր էր տարածվել, որ 7 հոգի են հիվանդացել. «Իրականում 3 հոգի էին, մնացածը' ուղեկցողներ էին: Նրանք 50-նն անց մարդիկ են, որոնք ունեն սրտային անբավարարվածություն, շաքար, ճնշման հետ խնդիրներ և այլն: Բացի այդ՝ Երևանից գիշերվա 4-ին են դուրս եկել: Նման աղմուկի պատճառը նաև այն էր, որ նրանք վատացել են բազմության առջև»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել