HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռուբեն Հայրապետյանին դատի են տվել

Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ օգոստոսի 11-ին Nouvelles d՝Armenie ամսագրին տված հայտնի հարցազրույցից հետո մի քանի հոգի հայցով դիմել է դատարան:

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ինչպես նաև «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամներ Հրանուշ Խառատյանը և Գարեգին Չուգասզյանը այսօր դիմել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ նախկին պատգամավորի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:

Դավիթ Սանասարյանը «Հետքին» տեեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանը հարցազրույցում անվայելուչ վիրավորանքներ, զրպարտող, իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ և սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին՝ արատավորելով իր արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավը:

«Հոդվածը լայն արձագանք ստացավ հայկական մամուլում և հասարակության մեջ, որը, սեպտեմբերի 7-ից սկսած, մասամբ կամ ամբողջությամբ վերահրապարակվեց գրեթե բոլոր տպագիր և էլեկտրոնային լրատվության միջոցներով: Մասնավորապես, պատասխանողի կողմից արված «այ ճիճու», «ոհմակ են», «վարձու մարդիկ», «մինչև մահ վախենալու են ինձանից», «իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու», «իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են» իմ արժանապատվությունն ու պատիվը վիրավորող արտահայտություններ են»,- հայցադիմումում գրել է Դավիթ Սանասարյանը:

Նա իրականությանը չհամապատասխանող և զրպարտող արտահայտություններ է որակում նաև հարցազրույցի հետևյալ հատվածները, որոնք նպատակ ունեն արատավորել իր պատիվը և բարի համբավը.

«Դեպքից հետո քառասունհինգ օր է անցել, կարծում եք՝ ես այնպիսի մեկն եմ, ով չգիտե՞, թե ով ումից է պատվեր ստանում… Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա»: «Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում»: «Ո՞վ չի հասկանում..., անմիջապես դեմքները բացեցին... իսկ մնացած լակոտ-լուկուտները ո՞վ են... ես գիտեմ, թե ինչքան փող են առնում, գալիս են: Անգիր գիտեմ՝ ով է տանում փողերը տալիս, ինչ են անում: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես»:

Ակտիվիստը հայցադիմումում ընդամենը երկու պահանջ է ներկայացրել.

հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար և հերքել իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները:

Մեկնաբանություններ (1)

GALUST
ԷՍ ՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ՎԵՀ ԳՏՆՎԵՑԻՆ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒ ՌՈՒԲԵՆ Հ.-ի ՈՒ ՍԱՄՈ Ա-ի ՈՐՈՆՔ ԹԵՐԹԵՐԻՑ ԱՐԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ 6 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՊՈԿԵՑԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter