HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ ներդրողի դիմումը դեսպան Հեֆերնին

Հարգարժան Պր. Ջոն Ա. Հեֆերնին, ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան  

Հարգարժան Պր. Դեսպան, 

Իմ Անունը Էդմոնդ Խուդյան է, ես ԱՄՆ քաղաքացի եմ, Արին Կապիտալ կորպորացիայի նախագահը Գլենդել, Կալիֆորնիա, ԱՄն-ում: Դեռևս 2010թ. նոյեմբերին դիմել եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ պարոն Գ.Խաչատրյանին և հայտնել Հայաստանում բացառապես իմ ներդրումների հիման վրա հիմնադրված և գործունեություն իրականացնող «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող Մաշտոցի 33 շենքի տարածքների վաճառքի հարցում տեղի ունեցող հանցագործությունների մասին, որոնք զուգորդվում են հարկեր չվճարելով:

2011ի Մարտին պաշտոնական բողոքներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին և այլ արդարադատության մարմիններին իմ հիմնադրած ընկերությունում կողոպուտ կազմակերպելու և $4,500,000 դոլար յուրացնելու մասին: Այդ բողոքի մարնամասնությունները ուղարկվել են նաև նախկին դեսպան Տիկ. Մարի Յովանովիչին և բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից: Բողոքս Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ-ն մասնակիցներ Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի հանցավոր գործարքների մասին էր, որի հիման վրա Մայիս 3, 2011ին հարուցվել է 83159711 քրեական գործը: 

2011թ-ին աշնանը ինձ պարզ է դառնում որ նույն խումբը շինծու սնանկության գործով դատական ակտերի շնորհիվ ցանականում է բռնագրավել ընկերության $2,000,000 գույքը և ես անմիջապես դիմում եմ ներկայացրել քրեական գործով պատասխանատու անձանց, որպեսզի արգելանք դրվի գույքի վրա, մինչ քրեական գործի ավարտը, սակայն դատախազությունը միջոցներ չի ձեռնարկում, անհիմն պատճառաբանելով որ չկա տուժող և մեղադրյալ, ուրեմն արգելանք դնել հնարավոր չէ, չնայած նրան, որ շենքում կան բազմաթիվ  բնակարան չստացած գնորդներ և իմ կամ նրանց տուժող լինելը անվիճելի է: Չնայած միլիոնավոր դոլարների կուրուստի, շենքում որևե մեկը տուժող չի ճանաչվել, որովետև այդ դեպքում դատավարական կարգավիճակ ունեցող տուժողների փաստաբանների միջնորդությունների ճնշման տակ քրեական գործով ստիպված կլինեն քրեական գործին ընթացք տալ: 

2012թ-ի Մայիսին ընկերության մնացած գույքի վրա արգելանք դնելու համար հանդիպել ենք Գլխ Դատ. օգնական Պր. Մնացական Սարգսյանի և վարչության պետ Գրիգոր Նավասարդյանի հետ, ստացել բանավոր համաձայնություն, սակայն դիմում ներկայացնելուց հետո նորից միջոցներ չի ձեռնարկվել: Արդյունքում ընկերությունից բռնագրավվեց և Վլադիսլավ Մանգասարյանին հանձնվեց ընկերության վերջին' մոտ $2,000,000 դոլար արժեցող գույքը: Այլևս անիմաստ է դարձել բողոքներ գրելը, դատարան դիմելը երբ պետության արդարադատությունը ինքնին կոռումպացված է: ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանը, Գլխ. Դատախազության դատախազ Լեռնիկ Հովաննիսյանը, վարչության պետ Գրիգոր Հովհաննիսյանը, Գլխ. Դատախազի օգնական Մնացական Սարգսյանը և Գլխ. Դատախազ Աղվան Հովսեփյանը հովանավորել են հանցագործությունը, գործը միտումնավոր ձգձգել, ստեղծել պայմաններ որևէ մեկին տուժող չճանաչելու և ընկերության ունեցվածքը իրենց հովանավորողներին հանձնելու նպատակով: Նրանց թողտվությամբ հանցագործներին հնարավորություն է տրվել շարունակաբար տարածքներ յուրացնել և խուսափել պատասխանատվությունից: Սա Հայաստանում տիրող կոռուպցիայի վառ դրսևորումն է:

Գործ ունենք` սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության “բարենպաստ” պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: Նրանց արդեն քաջ հայտնի են և’ գործող անձանց շրջանակը, և’ չվճարված հարկերը, և’ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:

 Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և  հետևություններ անել  թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում:

Հարկ եմ հայտնում ձեզ տեղյակ պահել, որ ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների  հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ:  Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա, ՀՀ արդարադատությունը չի գործում և ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում:

Երկուշաբթի, Հոկտեմբեր 29ին, առավոտյան 11:00ին տեղի կունենա ինձ տուժող ճանաչելու դատական նիստը վերաքննիչ դատարանում: Այս գործի մանրամասնությանը կարելի է ծանոթանալ arincapital.com կայքից:

Հարգանքներով, 

Էդմոնդ Խուդյան
ԱՄՆ   

Հոկտեմբեր 25, 2012

Մեկնաբանություններ (11)

Պարոն Ոչ-Ոք
ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ, , Բ գիրք, Գլուխ ԺԸ, Հատված Գ:
Ed
Hayastanum mi qani Vratsi chka vor durs ga poghots u hayi hamar iravunqner pahanji. Ays bolor aghersoghnerits qani hogi miatsav Vahe Avetyan hasarakakan sharjman@. Dzezanits qanis@ durs yekan Mashotsi aygi yerb mi qani yeratasard mi amboghj kriminal hamakargi dem er payqarum haunum bnutyan pashpanutyan u hasarakakan taradzi andzernamkhelutyan? Dzer pokharen ov petq e dzer gordz@ ani?
ԳԱԳԻԿ
ՎԱՏ Է ԵՐԲ ԵՐԿՐՈՒՄԴ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՄԱՐԴԻԿ ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ԴՌՆԵԴՈՒՌ,,,
Ed
Yerkrum orenqnerov aprelu mshakuyt dzevavorvum e sharqayin qaghaqatsinerri koghmits. Sharqayin qaghaqatsu iravunqn u partakanutyunn e karavarutyunits hashvetvutyun pahanjel@. Ays nuyn karavarutyun@ mek urish yerkrum nman pahvadzqi hamar shat khist kpatjver. Orenq@ sksvum e gordzel yerb sarqayin qaghaqatsiner@ irents gitaktsutyan mej @ndhunum en vor poghots@ petq e jisht teghits antsnel,- meqenan petq e agresivoren urishneri vra chqshel, -, khanutyun sharqi mej irar hrmshtelov hertits araj ch@nknel, - apranq@ teri chkshrel,- manra@ het veradardznel, - poghotsum qaylelis lktiabar urishnerin ushov chkhpel, - hasarakakan vayrerum, hatkapes yerekhaneri nerkayutyab chdzkhel,- gisherva kesin herustatsuytsi kam radyoi dzayn@ petq e ijetsnel, - ... avelin aselu kariq@ ka?
ZHOR
Paron Xudyan entadrenq duq dat@ karoxacaq shahel, hetevanqner@ voronq en linelu, verjapes ayd shenq@ shahagorcman handznvelu e? te uxaki duq dzer vnasneri poxhatucum@ kstanaq ev shenqn el kmna baxti qmahajuyqin????
edmond khudyan
Հարգելի ZHOR, իմ հրապարակումներից պետք է, որ տեղեկացած լինեք, որ ես պայքարում եմ. ա/ շենքը կրիմինալից ազատելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, տուժած քաղաքացիների պահանջները բավարարելու, թալանված գումարները Արին կապիտալին վերադարձելու, դրանից հետո միայն հնարավոր է հարկեր վճարել, շինարարությունն ավարտել ու ես էլ իմ գումարները ստանամ, բ/ տասնյակ դատեր ունեմ, որոնք բացառապես ընկերությունից գողացածը հետ բերելու համար է կամ որևէ բնակչի Վլադի խլոցիներից պաշտպանելու համար: Չեք գտնի մեկ դատ, որ ես իմ գումարների համար դիմած լինեմ: Բոլոր դատերը ընկերության վնասները վերականգնելու համար է: Անգամ քրեական գործը որ հարուցվել է, ես դիմած եմ եղել, որ հարկեր չեն վճարել, քանի որ հարկեր վճարելն առաջնային է, գ/ պարզ տրամաբանությամբ` թալանածը պետք է վերադարձվի ընկերությանը, որից հետո ընկերության պահանջատերերի պահանջները պետք է բավարարվի: Պետք է նշեմ որ շենքի ներկա վիճակի համար ես եմ պայքարում, ամենատարբեր դիմումներով բողոքներ եմ ներկայացրել քաղաքապետարանից մինչև ՀՀ նախագահ, սակայն մեր բողոքները նոր են սկսել տեղ հասնել, միայն լայնածավալ հրապարակման միջոցով: Սակայն դեռևս պահանջվում է բոլորիս շարունակական միջամտությունը արդյունքի հասնելու համար: Շենքին տրվել է “Ավարտական Ակտ”, ո’վ է տվել այդ ակտը, այդպիսիներին պետք է պետությունը պատասխանատվության ենթարկի, սակայն պետական պաշտոնյաներն էլ հենց նրան “պահում են”……. : Բոլոր հրապարակումներին ծանոթանալու համար այցելեք arincapital.com
hasmik
հարգելի edmond Khudyan , ես զարմանում եմ այս պետության վրա, դուք նշում եք հարկային պարտավորություններից խուսափելու համար, դա պետությանը չի հետաքրքրում, այսպիսի բան աշխարհի ոչ մի երկրում չկա, պետությանը չի հետաքրքրում նաև 20.000 թոշակը, 35.000աշխատավարձը, թշվառ, աղքատ վիճակը, պայքարեք մինչև վերջ, ես Ձեձ հաջողություն եմ ցանկանում
hasmik
հարգելի edmond Khudyan , դուք առաջինը չեք, որ պետությունը չի ուզում ստանա իր հարկերը ես 2 տաարի է պայքարում եմ , ապացուցում որ հարկերը չարամտորեն թաքցնում են , ոչինչ չի ստսցվում,այսինքն պետությանը չի հետաքրքրում 20.000թըշակը, 35.000 աշխատավարձը, բյուջեն, միայն կաղին ուտեն գիրանան, Ձեձ հաջողություն եմ ցանկանում
hasmik
հայրենակիցներ, գոնե դուք պայքարեք, թե չէ այստեղ ոչինչ չես կարողանում անել
hasmik
հայրենակիցներ, այս դատա իրավական մսաղացի մեջ մենք տեղացիներս ոչինչ չենք կարողանում անել, պատական մաֆիայի դեմ չի ստացվում ոչինչ անել , ես ողջունում եմ Ձ ԵՐ պայքարը ամերիկյան դատարանների միջոցով, վստահ եմ որ դուք հաղթելու եք
Կլարա
հայաստանի քաղաքացին կարող է դիմել դեսպանին, համանման խնդիրներով։ Պաշտոնյաներն անում են ինչ ուզում են, տուժողներն էլ սպառում են իրենց՝ դիմումներ գրելով, դատաիրավական մարմինների դռները ծեծելով։ Միևնույն է, նրանց կաշին դաբաղան է, թնդանոթն անգամ չի ծակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter