HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրյալ դեռեւս չկա

Անցյալ շաբաթ ոստիկանությունը տեղեկացրեց, որ Աշխարաբեկ Քալանթարը եւ Արտաշես Խ.-ն վիճաբանության մեջ են մտել հայր եւ որդի Վլադիսլավ եւ Էդուարդ Մանգասարյանների հետ, որի ընթացքում Աշխարբեկը փորձել է կրակել Էդուարդին, բայց ատրճանակը գործի չի դրվել:

Նույն օրը՝ նոյեմբերի 13-ի երեկոյան, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության էին դիմել Արտաշեսն ու Աշխարբեկը եւ հայտարարել, որ իրենց ծեծել են հայր եւ որդի Մանգասարյանները:

Թե ով է Վլադիսլավ Մանգասարյանը եւ ինչ կապ ունի փյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հետ, «Հետքն» արդեն անդրադարձել է: Իսկ վերոնշյալ դեպքի հետ կապված ոստիկանությունից «Հետքին» հայտնում են, որ փաստի առթիվ նույն օրը քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի (Ծեծ) եւ 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հատկանիշներով:

Գործում դեռեւս մեղադրյալներ չկան: Ըստ ոստիկանությանը՝ հետագա գործողությունները կապված են նշանակված փորձաքննությունների պատասխաններին, որոնք առայժմ չեն ստացվել:

Լուսանկարում Վ. Մանգասարյանն է (hraparak.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter