HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գործարարի շենքի թալանին մասնակցել է նաև սնանկության գործով կառավարիչը

13 բնակարանների օտարման անփող գործարքները դատարանն օրինական ճանաչեց

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր այսօրվա որոշմամբ օրինական ճանաչեց նաև սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերությունից 13 այլ բնակարանների օտարման պայմանագրերը:  Իսկ շենքից այս բնակարաններն օտարվել էին ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի ձեռքով:

Ամերիկահայ գործարարն այսօր վերաքննիչում պահանջում էր անվավեր ճանաչել բնակարանների օտարման հերթական ապօրինի պայմանագրերը, քանի որ լինելով պարտատեր, տեղեկացաված չի եղել կառավարչի կողմից իր գույքի ապօրինաբար գույքագրման, գնահատման, դատարանի անհիմն որոշման մասին: Սփյուռքահայ գործարարը տեղեկացված չի եղել նաև պայմանագրերի կնքմանը, իսկ դրանք նրա պնդմամբ` իրենից գաղտնի և ապօրինի են իրականացվել:

Հիշեցնենք, որ «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը  սնանկ էր ճանաչվել 2010 թվականին, իսկ սնանկության գործով կառավարիչ էր նշանակվել Հրանտ Ղամբարյանը: Գործի դատաքննությամբ ու ներկայացված փաստերով դատարանը պարզել ու հաստատված է համարել, որ Հրանտ Ղամբարյանի կողմից կնքվել են Մաշտոցի 33/1 շենքի համապատասխան անշարժ գույքերի օտարման գործարքներ: Այս գործարքները դեռ առաջին ատյանի դատարանում վիճարկվել են սնանկության գործով հաստատված պահանջատերերի վերջնական ցուցակում ընդգրկված անձանց` Էդմոնդ Խուդյանի և Աշոտ Աբրահամյանի կողմից:

Դատարանը պարզել է ու հաստատված է համարել, որ պատասխանող սնանկության գործով կառավարիչ Հ. Ղամբարյանի  2011 թ.-ին կնքվել են անշարժ գույքի օտարման պայմանագրեր, այն դեպքում, երբ նշված գույքերը եղել են գրավադրված «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերությունում: Մասնավորապես` «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի և մոտ 13 գնորդների միջև կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր, որոնցով վաճառվել են Մաշտոցի 33/1 բազմաֆունկցիոնալ շենքի հասցեում գտնվող տարածքները: Սակայն դատարանը սնանկության գործով կառավարչի այս քայլերում այնուհանդերձ ոչ մի հակաօրինական քայլ չի տեսնում և հետևաբար այսօր էլ մերժեց սփյուռքահայ գործարարի բողոքը:

Գործարարի համոզմամբ` պայմանագրերը կնքելիս, ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը, քաջատեղյակ լինելով, որ ցուցակում նշված անշարժ գույքերի «վաճառքի գումարները» չեն վճարվել, նոտարական գրասենյակում կեղծ հայտարարություն է տվել առ այն, որ, իբր, վերը նշված գումարներն արդեն իսկ վճարված են: Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` միևնույն ժամանակ, նոտար Աիդա Աբրահամյանն էլ, քաջատեղյակ լինելով Մաշտոցի 33ա և 33/1 հասցեների տարածքների օտարման գործարքների մանրամասներին /2010 թ.-ին նույն հասցեի բնակարանների և տարածքների օտարման «անփող գործարքներին»/, ձեռքի տակ չունենալով  պայմանագրերով գումարները վճարված լինելու վերաբերյալ ապացույցներ, 21.05.2011թ.-ին` շաբաթ օրը վավերարացրել է անշարժ գույքի առուվաճառքի առնվազն 13 Պայմանագրերը, որոնց հետ կապված ենթադրվում է, որ «գնորդների կողմից» պետք է նաև համապատասխան վճարումներ արված լինեն նոտարի հաշվեհամարին:

Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` վերաքննիչ բողոքի քննության համար անհրաժեշտ է պատասխանել միայն հետևյալ իրավական հարցին: «Արդյոք սնանկության վարույթում սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանի գույքի օտարման (առուվաճառքի) պայմանագրի կնքման դեպքում պարտադիր չէր գումարը փոխանցել սնանկության հատուկ հաշվին. եթե այո, ապա` ինչ իրավական հետևանքի է հանգեցնում տվյալ պարտականությունը չկատարելը»,- ասում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը և հավելում, որ  դատավորը անտեսել է, որ առուվաճառքի գործարքներն իրականացվել են սնանկության վարույթի շրջանակներում, ընդ որում պարտապանին ի պաշտոնե ներկայացնող սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի, ոչ թե բնակարանի սեփականատիրոջ կողմից: Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով դատարանն այսօր ընդհանրապես իր բողոքին չի անդրադարձել և հրապարակել է պարզապես 2011 թվականի մայիս ամսին հրապարակված որոշման copy/paste արված տարբերակը, այն դեպքում երբ բողոքը դրա հետ ընդհանրապես անչություն չի ունեցել:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանություններ (5)

hasmik
հարգելի պարոն Խուդյան, սրանց դեմ այս դատարաններում չեք կարող պայքարել, դատավորները արդեն պատվերը ստացել են ու կատարում այն, սա է Հայաստանի խայտառակ վիճակը, անձամբ խնդրում եմ շարունակել պայքարը ձեձ ցանկանում եմ հաջողություն և վստահ եմ, որ կհասնեք դրան
Լեռնիկ Հովհաննիսյան
Հարգելի hasmik,շնորհակալ եմ սատարելու համար: Նշեմ, որ այս գործով ձևականորեն բնակարան գնած 8 պատասխանողներից որևէ մեկը ոչ առաջին ատյանի դատարան, ոչ վերաքննիչ դատարան որևէ պատասխան չներկայացրեցին, անգամ հետաքրքրության համար դատարան չայցելեցին … Ինչ վերաբերում է պատվեր կատարելուն, ապա վերաքննիչ դատարանը դրա համար էլ համապատասխան իրավական միջոցներ ունի. օրինակ` քննության առնել վերաքննիչ բողոքի հիմքերը, «հիմնավորել» մերժումը և, եթե վճիռը սխալ է պատճառաբանված, ապա «վճիռը թողնել օրինական ուժի մեջ և պատճառաբանել»: Այդ դեպքում վստահորդս կասկածի տակ կդնի գոնե իմ կողմից բերված բողոքը, այլ ոչ թե` ողջ դատական համակարգը: Կացնի հարվածով վերաքննիչ բողոքին լուծում տալն ամբողջ դատական համակարգն է սասանում: Հավանաբար նրանք այդ ցնցումն էլ չեն զգում: Այս գործով վերաքննիչ դատարանն անգամ ձևականորեն իր պարտականությունները չի կատարել`իմ կողմից բերված վերաքննիչ բողոքի որևէ հիմքի չի անդրադարձել և փոխարենը ապօրինաբար քննության է առել մեկ այլ գործով`ԵԿԴ 0061/04/10 գործով կայացված 17.05.2011թ. որոշման օրինականությունը և հաստատել ԵԿԴ 1284/02/11 գործով վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Տպավորություն է ստեղծվում, որ ԵԿԴ 1284/02/11 գործով քննության է առնվել ոչ թե 21.05.2011թ. կնքված գործարքների օրինականությունը, այլ`ԵԿԴ 0061/04/10 գործով կայացված 17.05.2011թ. որոշման օրինականությունը: Իրավական մտքի ճգնաժամի ժամանակներ են, բայց կանցնի:
ara
Axr yete es talani masnakizneriz mekn el LSn e, inchpes dataran@ karox e ardar vchir kayaznel?
hasmik
հարգելի Լեռնիկ Հովհաննիսյան, վերքննիչ դատարանը թող ավելի շատ սխալներ գործի, դա ձեձ ձեռք է տալիս, չէ որ միջազգային ատյաններում ձեձ հենց այդ սխալներն են պետք
hasmik
հարգելի Լեռնիկ Հեվհաննիսյան, իմ եղբոր գործով մեր դատարանները մարդու իրավունքների 27 խախտում են արել, հիմա գործը գտնվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչքան շատ խախտեն այնքան լավ ձեր համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter