
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբն ահազանգում է բազմաթիվ ընտրախախտումների մասին (պարբերաբար լրացվող)
Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով «ցուցակագրված ընտրողների» տեղափոխումը տեղամաս:
Մի պահ լրագրողի ձեռքից խլվել է նաեւ տեսագրող-ձայնագրող սարքը եւ քիչ անց վերադարձվել: Այս միջադեպին մասին հանդես կգանք հավելյալ մեկնաբանությամբ:
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ
Ժամը 13.45
Նորքի ուսանողական հանրակացարանի մոտ 0047S, 0067S պետհամարանիշերով 32 համարի երթուղային տաքսիներով ընտրողներին տանում են տեղամասեր: Հայտնել է հանրակացարանի բնակիչներից մեկը:
Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի 1/2, 1/12 շենքերի ընտրողները ՀՀԿ թեկնածուի շտաբի պատասխատուի հսկողությամբ բերվել են 1/8 տեղամաս:
Թանքանյութը շարունակում է ցնդել անձը հաստատող փաստաթղթերից /1/10, 1/7, 28/:
1/22-ում ոստիկանությունը հրաժարվել է միառժամանակ վերացնել կուտակումները, եւ դրա համար պահանջել է գրավոր ցուցում: Տեղասմասում լրագրողների հայտնվելուց ու նաեւ Ժառանգության հանձնաժողովականի ջանքերով հաջողվել է վերացնել կուտակումը կես ժամ անց:
Թիվ 1 ընտրատարածքում Ս.Սաֆարյանի նախընտրական շտաբ
Ժամը 12:05
1/07 տեղամասային կենտրոնում Ս.Սաֆարյանի վստահված անձ Սուսաննա Մուրադյանը եւ 1/11 տեղամասային կենտրոնում Ս.Սաֆարյանի վստահված անձ Հովսեփ Խուրշուդյանը նույնպես տեղեկացնում են, որ թանաքանյութը հաշված րոպեների ընթացքում անհայտանում է անձնագրերից:
Ս.Մուրադյանը կազմել է արձանագրություն, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվում է այն գրանցել գրանցամատյանում: Մեկ այլ արձանագրություն կազմվել է հանձբաժողովի նախագահի այդ մի ապօրինության մասին:
Ս.Սաֆարյանի նախընտրական շտաբ
Ժամը 10:36
Ինչպես եւ կանխազգում էինք, թիվ 1 ընտրատարածքի բազմաթիվ տեղամասային հանձնաժողովներում արդեն ակնհայտ է, որ անձը հաստատող փաստաթղթերում դրվող դրոշմակնիքի թանաքանյութը ցնդում է 10-15 րոպեների ընթացքում: Այդպիսի կոնկրետ ահազանգեր ստացվել են 1/3, 1/23, 1/29 եւ այլ տեղամասերից:
Հայտարարում ենք, որ այս այլանդակության պատասխանատուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, ով մերժեց սովորական թանաքանյութի գործածման իմ առաջարկությունը, վարչական դատարանը, ով իր անգործությամբ վարչական վարույթ չընդունեց ԿԸՀ այդ որոշումը բողոքարկելու գործը:
Որեւէ ակնկալիք չունեմ ընտրական հանցագործությանը նպաստող վերանշյալ մարմիններից:
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ
Ժամը 10.00
1/24 տեղամասային հանձնաժողովում Ռոբերտ Սարգսյանի վստահված անձը հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամների հետ համաձայնեցված որոշել է, որ ինքը պետք է օգնի օգնության կարիք զգացող քաղաքացուն: «Ժառանգության» անդամը եւ Սաֆարյանի վստահված անձը առարկում են եւ այս պահին կազմում են արձանագրություն:
1/1 տեղամասային կենտրոնից անմիջապես դուրս ՀՀԿ-ականները ուղորդում են տեղամաս այցելող ընտրողներին եւ պահանջում քվեարկել Ռոբերտ Սարգսյանի օգտին:
Պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյան
Ժամը 9:58
Խուդյակով 84/1 հասցեի բակում այս պահին «Z» տաքսի ծառայության ավտոմքենաները սպասում են ընտրողներին տեղամասային կենտրոն տեղափոխելու համար:
ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ
Ժամը 9:50
1/04 տեղամասային հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը եւ Ս.Սաֆարյանի վստահված անձը արձանագրել են, որ հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը թույլատրել է ընտրողին քվեարկել՝ առանց նրա անձնագրում դրոշմակնիք դնելու:
Բարձրացված աղմուկից հետո հանձնաժողովի անդամը ետ բերել է տվել քվեարկած քաղաքացուն եւ նոր միայն անձը հաստատող փաստաթղթում դրել դշոմակնիքը: Կազմվել է արձանագրություն: Այլ տեղամասերում նույնպես կանխվել են նման դեպքեր:
ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ
Թիվ 1 ընտրատարածքի 1/01, 1/02, 1/03, 1/04, 1/10 եւ այլ տեղամասերում ՀՀԿ թենածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրակն շտաբը «Միլենա» եւ «Մելինե» տաքսի ծառայությունների ավտոմեքենաներով կազմակերպված ընտրողներին տանում է տեղամասեր:
Ընտրողների մուտքը մինչեւ տեղամաս գերագույնս կազմակերպված է՝ հաճախ հանգեցնելով թույլատրելիից ավել կուտակումների եւ հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց համար անվերահսկելիության:
Ըստ հանրային աղբյուրների՝ հիշյալ տաքսի ծառայությունները առնչություն ունեն նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ
Մեկնաբանել