HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդմոնդ Խուդյանը եռօրյա ժամկետ է տրամադրում Մանգասարյանին` լրատվամիջոցներին փաստեր ներկայացնելու համար

Երեկ «Հրապարակ» թերթի կայքում տեղադրվել է մի նամակ, որում իմ կողմից բազմիցս բարձրաձայնված հանցագործներից մեկը` Վլադիսլավ Մագասարյանը հայտարարում է, թե ինձ մոտ է գտնվում 3.493.516 ԱՄՆ դոլար:  Ես թողել եմ Մանգասարյանի հոդվածի ներքևում իմ  մեկնաբանությունը և վստահ եմ, որ լրատվամաջոցն իր անաչառությունը պահպանելու սկզբունքից ելնելով` կհաստատի Մանգասարյանի հսկայական ծավալի արդարացուների վերաբերյալ իմ շատ հակիրճ մեկնաբանությունը:

Ես չեմ պատրաստվում անդրադառնալ Վլադի հսկայածավալ հորինվածնքներին և Վլադ Մանգասարյանի հետ խոսելու ոչինչ չունեմ: Այս պահին ես ՀՀ-ում արդարադատություն իրականացնող բոլոր մարմիններին և զանգվածային լրատվության միջոցներին հայտում եմ հետևյալը. 

ես պատրաստ եմ ցանկացած պահի Հայաստան գալ և նորմալ մեկի, ոչ Վլադ տեսակի հետ քննարկելու եղածը: Եթե բացահայտվի, որ նա ճիշտ է, ես պատրաստ եմ կրել ֆինանսական և բարոյական ամենամեծ տույժերը: Ընդամենը տրամադրում եմ եռօրյա ժամկետ Մանգասարյանին` զանգվածային լրատվության բոլոր միջոցներին իր հայտարարության վերաբերյալ փաստեր ներկայացնելու համար: Հարգելի Մանգասարյան, ես էլ կցանկանայի իմանալ` ինչ գումար է դա ընդհանրապես, որտեղից և ինչ կերպ է ինձ փոխանցվել:

Եթե Վլադիսլավ Մանգասարյանը իսկապես փաստեր ունի, կարծում եմ եռօրյա ժամկետում կներկայացնի դրանք, եթե ոչ` ինքներդ ենթադրեք, թե ում հետ գործ ունենք: 

2007 թվականի հոկտեմբերից հետո ընկերությունը ղեկավարվել է Վլադ Մանգասարյանի և իր գործընկեր Ղևոնդ Ղալումյանի կողմից և յուրաքանչյուր սենտ նրանց հասատումով է ինձ փոխանցվել: Եսայանը առանց հաշվապահի չէր կարող ինձ գումար փոխանցել, իսկ հաշվապահությունը ենթարկվում էր միայն Ղևոնդ Ղալումյանին:

Հավատացած եղեք, որ ես կամ որևէ մեկը այս վերևների հովանավորությունը վայելող հանցագործներից ավելորդ դոլար չէր կարող ստանալ, իսկ եթե ես ստացած լինեի, ապա դատախազությունը անմիջապես ինձ բերման կենթարկեր և կոշիկներս էլ արգելանքի տակ կդներ վերջին սենտը ստանալու համար: Այս մարդը հանցագործ է, ավանտյուրիստ, խաբեբա: Նա և իր հանցագործ խումբը թալանել են ընկերությունը և իրենց գործարքներով  ՀՀ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանին դարձրել են համագործակից: Այսօր այս ամենը չի բացահայտվում, որովեհտև Լևոն Սարսգյանը թույլ չի տալիս, թերևս իրավապահ մարմիններին ամեն ինչ հայտնի է: Ես համոզված եմ որ սառույցը սկսել է կոտրվել: Լևոն Սարգսյանը, դատախազությունը, ՊԵԿ-ն ու դատավորները լուրջ անհանգստացած են իրենց հովանավորչությանբ, և սա շատ երկար չի շարունակվի, իսկ Վլադ Մանգասարյանը, ի վերջո,  պատասխանատվության առջև կկանգնի:

Սրանք Հայաստանը կեղեքող, թալանող և հուսահատության հասցնող հայերն են: 

Էդմոնդ Խուդյան
ԱՄՆ

Մեկնաբանություններ (1)

armen
Ay Xudyan du der huys unes te gayler@ tariner araj keraz vochxar@ veradarznelu en hovivin? Che axper huyst ktri, qez miayn mnum e gaylerin patzes, bayz yervi ban durs chga, qanzi et gaylerin boreninern en pahpanum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter