HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ԵԹՖ-ն ժամկետանց ձվե՞ր է իրացրել Երևանում ու Գյումրիում

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերությասն տնօրեն Խաչիկ Խաչատրյանին:

Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Ժամկետանց ձվերը հատկապես Երևանի ու Գյումրու խանութներում են բաժանվել: Օրերս էլ ձու առաքող վարորդներին հրահանգվել է, որ առաքումն իրականացնեն երեկոյան ժամերին, որպեսզի շատ աղմուկ չբարձրանա:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունենում: «Դուք ինձ պրովոկացիաների՞ եք ենթարկում, սխալ ինֆորմացիա եք ստացել, էտի բացառվում է, նմանատիպ խնդիր չկա ու չի էլ կարող լինել: Ես վաղը Լենինական եմ գնում, կարաք գաք տեսնեք, թե ես որտեղ եմ էդ ձվերը ծախում, մենք ժամկետանց ձու չունենք»,- ասաց Խ.Խաչատրյանը:

Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են ասում:

Մեկնաբանություններ (1)

ԵԹՖ
Ցավոք, այսօր մեր իրականության մեջ քիչ չեն լրատվամիջոցները, որոնք ընթերցողին ապակողմնորոշում և ներկայացնում են ոչ հավաստի, խեղված տեղեկատվություն: Նշվածի վառ օրինակ է «Ժողովուրդ» խմբագրության կայքում 11.12.12 թ. զետեղված «ՀԱՅՏՆԻ ՕԼԻԳԱՐԽԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՁՎԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ» վերնագրով նյութը, որն իրականության հետ կապ չունի: Տեղեկացնում ենք: Ինչպես նշվում է նյութում, «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում»,-մեջբերման ավարտը: Տեղեկացնում ենք՝ նախ՝ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ չի իրացնում, ուստի չէր կարող տուգանված լինել: Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը չի տուգանել ո՛չ ԵԹՖ-ին, ո՛չ տնօրենին, առավել ևս ոչ էլ հիմնադիր-բաժնետեր Խաչիկ Խաչատրյանին: Նաև շեշտում ենք, որ ըստ ՀՀ օրենսդրության՝ Խաչիկ Խաչատրյանը, հանդիսանալով հիմնադիր, ընկերության գործունեության համար չի կարող տուգանվել: «Ժողովուրդ»-ի հրապարակման վերջում նշվում է. «Մինչդեռ պաշտոնական աղբյուրներն այլ բան են հաղորդում»: Իսկապես, պաշտոնական աղբյուրները այլ բան են հաղորդում: (տես) http://www.aysor.am/am/news/2012/12/11/babken-pipoyan/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter