HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաբված գնորդի բնակարանը Վլադիսլավ Մանգասարյանն իր եղբորն է տվել

Սփյուռքահայ գործարարի ընկերության տնօրենն իրեն ընդամենը չեզոք ստորագրող է համարում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց, բայց մինչև 2013թ. հունվարի 28-ը հետաձգվեց դատական քննություն մի գործով, որում շոշափվում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի անունըԽոսքը` Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերության Մաշտոցի 33/1 շենքում բնակարան ստանալու համար վճարում կատարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդներից Լուսինե Գյուլխասյանի գործի մասին է:

Ամերիկահայ գործարարի փաստաբանները օրեր առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում մանրամասն ներկայացրել էին գործի ողջ էությունը: Խոսքը վերաբերում է  գործարարի ընկերության տնօրեն Եսայանի կողմից կնքված բազմաթիվ ապօրինի գործարքներից մեկին, որի հիման վրա հարուցված քրեական գործով տնօրենին առաջադրված  մեղադրանքում ներկայացվում է, որպես ի օգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողություն:

«Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 7-ին նախնական պայմանագիր է կնքում Խուդյանի գործընկեր, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես  իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարում է իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին: Սակայն Վլադիսլավ Մանգասարյանի պահանջով ընկերության տնօրենը 2010թ. սեպտեմբերի 16-ին հիմնական պայմանագրով բնակարանը ոչ թե իրական սեփականատիրոջն է հանձնվում, այլ`կեղծ գնորդ  Ռուբեն Մանգասարյանին:

Երեկ դատարանում մեզ հաջողվեց մեղադրանքի վերաբերյալ գոնե փոքր մեկնաբանություն վերցնել գործով միակ մեղադրյալ, Էդմոնդ Խուդյանի ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանից, ում ստորագրություններով այս խաբված գնորդի ճակատագրին են արժանացել նաև մի շարք այլ գնորդներ:

«Ռուբենը պետք է տար բնակարանը ու չի տվել: Հիմա էլ ես եմ թշնամի դուրս գալիս այս մարդկանց առաջ, իսկ ես ով եմ եղել, ընդամենը տնօրեն, ով ստորագրել է այն ինչ տրվել է:  Ես ամբողջ քննության ընթացքում էլ ասել եմ, ինչու եմ ես մեղադրյալի աթոռին, իրականում այստեղ այլ անձինք պետք է լինեն և ես դատարանում էլ ասելու եմ այդ մասին»,- ավելին խոսելու համաձայնություն չտալով այնուհանդերձ ասաց աբաստանյալի կարգավիճակում գտնվող Էդուարդ Եսայանը:

Հիշեցնենք, որ այս գործով նախաքննությունը վարել է ՀՀ Ոստիկանության կենտրոնականի քննիչ Կամո Ներսիսյանը և ի վերջո տվել հետևյալ մեղադրական եզրակացությունը.

«Էդուարդ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին օգտագործելով քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել»:

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը մեղադրանքի այս տեքստում մի միտում է տեսնում` ամեն գնով հովանավորել Վլադիսլավ Մանգասարյանին, «Էդմոնդ Խուդյանի օգտին» արտահայտությունը օգտագործել նման վճիռ ստանալու, այնուհետև օգտագործել տվյալ վճիռը Գյուլխասյանի կամ մեկ այլ գնորդի կողմից իր դեմ այլ դատ սկսելու կամ հաջորդաբար այլ գնորդներին իր դեմ ուղղելու համար:

Լուսինե Գյուլխասյանը 2011թ. մարտին դիմել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Այդ ժամանակ պատահաբար գործարարը Հայաստանում է եղել և հետաքննիչի մոտ բացատրություն է տվել: Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի  178հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցվել է քրեական գործը և հանձնվել կենտրոնի քննիչ Կամո Ներսիսյանին: Գործը, ըստ փաստաբանի, քնել է մեկ տարի, մինչ  2012թ. ապրիլի վերջին էդմոնդ Խուդյանը ժամանել է Հայաստան և որպես վկա հարցաքննվել, առերեսում է եղել տնօրեն Էդիկի ու Լուսինեի հետ: Գործը նորից քնել է: Սակայն այս տարվա նոյեմբեր ամսին ոստիկանապետին ուղարկված Էդմոնդ Խուդյանի նամակից հետո գործն ընթացք է ստանում, սակայն բոլորվին այլ ընթացք: Ոստիկանապետի կողմից Խուդյանին տրված պատասխանից հետո, թե  գործը քննվում է, անմիջապես տնօրեն Եսայանին մեղադրանք է առաջադրվում և գործը դեկտեմբերի 4-ին Կենտրոնի դատարան է ուղարկվում` ՀՀ քր. օր.-ի  214 հոդվածի 1-ին մասով`«Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը»: Սակայն սփյուռքահայ գործարարը գտնոմ է, որ խարդախության փաստով հարուցված քրեական գործը իրեն զրպարտող կեղծ մեղադրական եզրակացությամբ է դատարան ուղարկվել, իսկ ուղղորդված մեղադրականով կրկին պաշտպանության տակ է առնվել Վլադիսլավ Մանգասարյանը: Մեղադրանքից էլ չգիտես ինչպես բացակայում է Վլադիսլավի եղբայր Ռուբեն Մանգասարյանի անունը, ում անունով գրանցվել է խաբված քաղաքացու բնակարանը:

 

Նշենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց սփյուռքահայ գործարարի անունից ներկայացված բողոքի հերթական մերժման որոշումը: Էդմոնդ Խուդյանը կրկին անգամ վիճարկում էր այն փոխառության պայմանագրերը, որոնցով «ՎՄԳ գրուպ»- ն իբրև թե գումար էր փոխանցել «Արին կապիտալ» ընկերությանը, իսկ այնուհետ դրանց փոխարեն անշարժ գույքի գրավի պայմանագիր կնքել: Այդ պայմանագրերն, ի դեպ, «Արին կապիտալ» ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը ստորագրել է տնօրեն լինելու իր լիազորությունները դադարելուց  20 օր անց:

Կենտրոնի դատարանը գործարարի փաստաբանի պահանջը մերժել էր` հայցային պահանջի չափը լրացնելու վերաբերյալ դիմումը գործից բացակայելու պատճառաբանությամբ: Մինդեռ նույն դատական գործից փաստաբանը պատճենահանել և բողոքին կից վերաքննիչ դատարան է ներկայացրել դատարանի այն որոշումը, որով հաստատվում է, որ ինքը ներկայացրած է եղել վերոնշյալ դիմումը և այդ կապակցությամբ էլ դատական նիստը մեկ այլ հերթի է նշանակվել:

Նշենք, որ պայմանագրերը. որոնք սփյուռքահայ գործարարը պահանջում էր անվավեր  ճանաչել վերաբերում են 112 մլն ՀՀ դրամի չափով 2 փոխառությունների: Գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` փաստորեն «Պեպո»-ի դատավարությունից մինչ այսօր գործի փաստաթղթեր «անհայտանալու» հարցում մեր դատարանները դեռևս առաջընթաց չեն արձանագրել: Այդ գործով նաև 30.11.2011թ. դատական նիստի արձանագրությունն էր անհայտացել:

«Վճռաբեկ բողոքի հետ մեկտեղ, հավանաբար, Գլխավոր դատախազին դիմում կգրեմ` թող քննություն իրականացնեն և հայտնաբերեն փաստաթուղթը հափշտակողին»,- ասում է փաստաբանը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter