Դաժան սպանությունը բացահայտվել է
Հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա Հունանյանը, նախորդ օրը տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Իրավապահները հունվարի 8-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում՝ Սերգո Երեմյանին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերել էին Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Մալաթիայի բաժնում «Սպանության» հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Երեկ՝ ժամը 12:45-ին, ոստիկանության աշխատակիցները Կուրղինյան փողոցի 15 շենքից սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել նախկինում սպանության համար դատապարտված (կալանքից ազատվել է 1996 թ.-ին), 1960 թ. ծնված Սերգո Երեմյանին: Նա խոստովանական ցուցմունքներ է տվել, որ հունվարի 3-ին «Դալմայի այգիների» տարածքում գտնվող, իրեն պատկանող տնակում վիճաբանության ժամանակ տարբեր առարկաներով հարվածել է Արա Հունանյանին, որը ստացված վնասվածքներից մահացել է, այնուհետև մասնատել է դիակը և թաքցրել իր տնակի հետնամասում:
«Սերգո Երեմյանը ձերբակալված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել