HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի պարզաբանումը «Հետքի» հրապարակման վերաբերյալ

Ի պատասխան «Հետք» շաբաթաթերթի հունիսի 9-ի` «10 հատ չվաճառված սղոցի կտրիչի գինը. նախագահի ելույթից մեկ օր անց» վերտառությամբ հրապարակման, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ 2011թ-ի մայիսի 28-ին Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Արթուր Էժդարյանին պատկանող տաղավարից իրականացվել է հսկիչ գնում` 40000 դրամի չափով: Հսկիչ գնումն իրականացվել է Մյասնիկյանի հարկային տեսչության պետի` 2011թ-ի մայիսի տասի թիվ 2604359 հանձնարարագրի համաձայն:

ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակման մեջ նշված 40 հազար դրամ գումարը տրվել է որպես կանխավճար` սղոցի կտրիչի գնման նպատակով, որի դիմաց գումարը չի մուտքագրվել և չի տրամադրվել դրամարկղային կտրոնը` խախտելով ՀՀ կառավարության 26.08.04թ-ի թիվ 1325-Ն որոշման 19 կետի բ) ենթակետի պահանջները և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ետ չի վերադարձվել հսկիչ գնման գումարը: Մայիսի 30-ին հսկիչ գնման արձանագրությունը փոստային ծառայության միջոցով ուղարկվել է ձեռնարկատիրոջն, իսկ մայիսի 31-ին` տուգանք` 150000 դրամի չափով:

Հրապարակման մեջ նշված է, որ հսկիչ գնումն իրականացվել է Մյասնիկյանի հարկային տեսչության պետի 2011թ-ի մայիսի 10-ի հանձնարարագրի համաձայն, և հենց այս հանձնարարագրում որպես ուսումնասիրության ժամկետ տրվել է 10 աշխատանքային օր, իսկ հարկային տեսուչները ուսումնասիրությունն արել են մայիսի 28-ին` ժամկետի սպառվելուց հինգ օր անց: Այս պնդումների վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել, որ հանձնարարագիրը տրվել է մայիսի 10-ին, իսկ ստուգումը սկսվել է 2011թ-ի մայիսի 20-ին, ուսումնասիրության 8-րդ օրը` մայիսի 28-ին արձանագրվել է խախտումը: Ուստի իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ հարկային տեսուչները, խախտելով օրենքը, ուսումնասիրությունն իրականացրել են ժամկետը սպառվելուց հետո:

Ինչ վերաբերում է այն հավաստիացումներին, որ հսկիչ գնումն իրականացվել է ոչ աշխատանքային օր` մայիսի 28-ին, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2011թ-ի մայիսի 26-ի հրամանով, տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի համապատասխան աշխատակիցների համար 2011թ-ի մայիսի 28-ը համարվել է աշխատանքային օր:

Մեկնաբանություններ (2)

Arsen
Վերջ հա ես պատմությունը ավարտվեց, ՊԵԿ նախագահը սխալ պարզաբանում տվեց ու վերջ: Հիմա պարզա թե էդ հարկային տեսուչները ինչի են օրենքները մեկնաբանում նենց ոնց իրանցա հարմար տենց իրանց ղեկավարնա իրանց սովորացրել երեևի ասելա թքած օրենքը դրանց վոնց կարաք կթեք իրան էլ ասելա իրա վերադասը, իսկ իրա վերադասին իրա վերադասը, բայց խոմ հեռուստատեսությամբ շոուներ են սարքում հարկային բարելավման մասին, սուուուուուուուոոււուտա էդի շոույա, իրականում գործարարները որ խաբում են լավ են անում որովհետև հարկայինը իրանց նայումա, որպես կթու կով ու վերջ
Arsen
Ներկայացնում եմ վերը նշված ՀՀ կառավարության 26.08.04թ թիվ 1325-Ն որոշման 19 կետի բ« ենթակետը. բ) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն), իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն), Այս կետում ասված չէ, որ կանխավճար ստանալու ժամանակ տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է ՀԴՄ կտրոն տալ հաճախորդին, տվյալ հղումը համարում եմ անիմաստ քանի որ ասված չէ, որ կանխավճարի դեպքում տնտւեսվարող սուբյեկտը պարտավոր է տրամադրել ՀԴՄ կտրոն ստացված կանխավճարի գումարի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter