Հրայր Թովմասյանի «կարգադրությունը» կե՞ղծ է
Քիչ առաջ «Հետքի» էլեկտրոնային հասցեին մի քաղաքացի, ով ներկայացել է որպես արդարադատության նախարարության աշխատակից, նամակ է ուղարկել նշելով, որ ուզում է բարձրաձայնել մի «խայտառակ փաստի» մասին:
«Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր, մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը: Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին»,- գրել է նամակագիրը:
Ըստ նրան` արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարգադրել է, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում կազատեն աշխատանքից:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը «Հետքին» փոխանցեց, որ նշված տեղեկությունը սուտ է, իրականությանը չի համապատասխանում, եւ նախարար Հայր Թովմասյանը տեղյակ չէ այդ թերթիկների մասին:
Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ նախարարը դիմի ոստիկանություն` իր անունից կեղծ տեղեկություններ տարածելու փաստով, Կարինե Քալանթարյանը բացասական պատասխանեց՝ պատճառաբանելով, որ լրատվամիջոցներին ուղարկված նամակը անանուն է, եւ չգիտեն, թե ով է ուղարկողը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել