HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ցույց Ախալքալաքում

Այսօր Ախալքալաքի շրջանային վարչության շենքի դիմաց «Վրացական երազանքի» անդամները անցկացրեցին խաղաղ բողոքի ցույց շրջանային ժողովի և վարչության նախագահների հրաժարականների պահանջով:

Ժամը 12:00-ի սահմաններում մոտավորապես 150 - 200 մարդ հավաքվեց Ախալքալաքի շրջանային վարչության շենքի դիմաց «Վրացական երազանքի» դրոշներով և ցուցապաստառներով: Ցուցարարների մեծամասնությունը շրջանի գյուղերից էին եկել:

Ցուցարարները պահանջում էին Վրաստանի նախագահ՝ Միխել Սահակաշվիլու, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավորներ Սամվել Պետրոսյանի և Հենզել Մկոյանի, ինչպես նաև Ախալքալաքի շրջանային ժողովի և վարչության նախագահների՝ Համլետ Մովսիսյանի և Նաիրի Իրիցյանի հրաժարականները:

Ներկաներին իրենց տեսակետները բարձրախոսով ներկայացրին մեկ տասնյակից ավելի «Վրացական երազանքի» ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելութներում անդրադարձան Ախալքալաքում տիրող իրավիճակի մասին՝ սկսած դպրոցներից, հիվանդանոցից, լեզվական խնդիրներից մինչև արդեն նախկին իշխանության «Ազգային շարժման» վարած քաղաքականությունը:

Հավաքվածներին դիմեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գ.Ժվանիան: Նա իր խոսքում նշեց, որ 2012-ի հոկտեմբերին կատարվել է ճիշտ ընտրություն, և մարդիկ պետք է ամեն ինչ անեն որ առողջ հասարակություն ձևավորվի: Ինչպես նաև հավելեց, որ Բիձինա Իվանիշվիլին նախընտրական շրջանում տված խոստումները կամաց-կամաց իրականություն է դարձնում և անպայման Ախալքալաքում կբացվի հայ-վրացական համալսարան, որը ընդունվեց ծափողջյուններով:

Իսկ Մելիք Ռաիսյանն իր խոսքում նշեց, որ իրենք այսօր «խնամախոս» են եկել և քաղաքակիրթ ձևով պահանջում են շրջանային ժողովի և վարչության նախագահների հրաժարականը և մեկ շաբաթ ժամանակ են տալիս:

Ցուցարարները Ախալքալաքի բողոքի ցույցից հետո շարժվեցին Նինոծմինդա, որտեղ անցկացնելու էին նման միջոցառում: Այս մասին հայտնում է «Հարավային դարպասը»:

Մեկնաբանություններ (1)

Mher
Из за Мелика Райсяна так мало народа собрался на митинг так как в Ахалкалакском районе у него нулевой авторитет.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter