
Շինարար Վլադիսլավ Մանգասարյանը կալանավորվել է. Էդմոնդ Խուդյանի գործը տեղից շարժվեց
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մխիթար Պապոյան) բավարարվեց ՊԵԿ-ի քննչական վարչության միջորդությունը եւ շինարար Վլադիսլավ Մանգասարյանին երկամսյա կալանքի վերցվեց: Նրան երկու օր առաջ ՊԵԿ-ի քննչական վարչությունում հարցաքնությունից հետո ձերբակալել էին:
Վլադիսլավ Մանգասարյանին սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը մեղադրում էր իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու մեջ: Սակայն գործը տեղից չէր շարժվում:
Շուրջ 1 տարի 10 ամիս է, ինչ ՊԵԿ-ում հարուցված է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի և նրա կողմից հիմնադրված ու նրա «գործընկերների» ջանքերի շնորհիվ կանխամտածված սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ քրեական գործը, սակայն մինչեւ այսօր չկային տուժողներ, կասկածյալներ, ոչ էլ մեղադրյալներ:
Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման եւ կանխամտածված սնանկության համար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում եւս:
2012 թ. հուլիսի 13-ին Արտաշես Շահբազյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Վերջինս պատմել է, որ Երեւանի Դավիթաշեն թաղամասում գտնվող իր երկու բնակարանները տվել է Վլադիսլավ Մանգասարյանին, սակայն դրա դիմաց գումար այդպես էլ չի ստացել: Վեց ամիս անց (2013 թ. հունվարի 12-ին), սակայն, գործի վարույթը կասեցվել էր՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմնավորմամբ: Նույն օրը Վլադիսլավ Մանգասարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Հունվարի 17-ին նրան ձերբակալեցին, բայց մեկ օր անց նորից ազատ արձկեցին:
Վլադիսլավ Մանգասարյանի անունը շոշափվում էր նաեւ մեկ այլ քրեական գործում: 2012 թ. նոյեմբերին ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ Աշխարաբեկ Քալանթարը եւ Արտաշես Խ.-ն վիճաբանության մեջ են մտել հայր եւ որդի Վլադիսլավ եւ Էդուարդ Մանգասարյանների հետ, որի ընթացքում Աշխարբեկը փորձել է կրակել Էդուարդին, բայց ատրճանակը գործի չի դրվել:
Նույն օրը՝ նոյեմբերի 13-ի երեկոյան, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության էին դիմել Արտաշեսն ու Աշխարբեկը եւ հայտարարել, որ իրենց ծեծել են հայր եւ որդի Մանգասարյանները:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ «Ծեծ» եւ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք» հոդվածների հատկանիշներով: Սակայն 2 ամիս չանցած՝ դեկտեմբերի 27-ին, գործի վարույթը կարճվել էր՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել