HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել Նարինե Էսմայելի գործին

Այսօր դեսպան Հեֆերնը հանդիպել է ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելին` քննարկելով փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում տ-ն Էսմայելի հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված գործը: Դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել տ-ն Էսմայելի գործին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին: Արտերկրում գտնվող ամերիկյան քաղաքացիների բարօրությունը մնում է որպես ԱՄՆ կառավարության թիվ մեկ գերակայությունը: 

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՝ օգնելու ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, որոնք կերաշխավորվեն կարծիքներ ու տեսակետներ հայտնելու բոլորի ազատությունը՝ առանց հետապնդումների կամ հալածանքների վախի:  Այս մասին հայտնում է ՀՀ ԱՄՆ դեսպանությունը: 

Մեկնաբանություններ (1)

Мкртыч
Для создания паритета между беспределом и правовым подходом в головах чиновников надо издать указ об'язывающий чиновников Армении в своих кабинетах рядом с портретом президента Армении вешать портрет посла США!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter