HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Վարպետյանը «Զվարթնոցի» տարանցիկ գոտում է. նրան թույլ չեն տալիս հատել Հայաստանի սահմանը

Բաց նամակ ՀՀ նախագահին

Հարգելի պրն նախագահ,

2013թ. ապրիլի 4-ի գիշերը Ֆրանսիայի քաղաքացի, ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, իրականացնելով Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիների՝ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմով Հայաստան մուտք գործելու 2013թ. հունվարի 10-ից գործող իրավունքը՝ ինքնաթիռով ժամանել է Հայաստան՝ իր 70-ամյա հոբելյանը հայրենիքում և մտերիմների շրջանակում նշելու համար:

Սակայն հայտնում ենք, որ Ալեքսանդր Վարպետյանին թույլ չեն տվել հատել Հայաստանի պետական սահմանը և այժմ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից նա պահվում է «Զվարթնոց» օդանավակայանի տարանցիկ գոտու հատուկ կացարանում՝ դեռ անհայտ ժամանակով:

Ալեքսանդր Վարպետյանի հայանպաստ գործունեությունը քաջ հայտնի է հայրենիքում. նա իր ողջ կյանքը նվիրել է հայագիտությանն ու ազգապահպանության գերխնդրին՝ հայեցի դաստիարակելով քանի սերունդներ: Այսու՝ անհասկանալի է, թե ինչու է Ալեքսանդր Վարպետյանի մուտքը հայրենիք արգելվել:

Ալեքսանդր Վարպետյանի մտերիմները, համակիրները և ընթերցողները պահանջում են պարզաբանել այս խնդիրը և հանրությանը ներկայացնել այդ արգելքի պատճառները:

Մեկնաբանություններ (3)

Միայնակ Գայլ
Որքան հասկացանք՝ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ տարածք արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով, այն է. Օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝ գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ - վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, - իրականացնել ահաբեկչական գործունեություն, - սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ - իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ: Ինչպես կարող է 70 տարեկան հայրենասեր գիտնական այրը, որի միակ «զենքն» իր գրիչն է, անհեթեթության աստիճանի հասնող ցինիզմով մեղադրվել նման ծանր հանցանքների մեջ: Եթե նրա գաղափարներն են ի վիճակի վնաս պատճառել մեր պետական անվտանգությանը, ապա ինչու http://www.eutyun.org/ կայքէջի հրապարակումները և Ալ. Վարպետյանի հեղինակած բազմաթիվ գրքերը տարիներ շարունակ վաճառվելով Երևանի գրախանութներում որևէ կերպ չեն վնասել այդ անվտանգությանը: Հետևությունը մեկն է՝ ժամանակին մի հիմար քարը նետել է ջրհորը, իսկ հարյուր խելոքներ չեն կարողանում կամ չեն ուզում այն հանել ջրհորի հատակից:
Մլեհ
ՀՀ իշխանութիւններու գործած հերթական ապօրինութեան իսկական պատճառը սա է` http://www.payqar.net/?author=5
Այրարատ
Ինչպես կասեր հենց ինքը Էաբան-Ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը. «Ազգերը մեռնում են տխմարությունից...»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter