HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Բագրատյանի՝ հանքարդյունաբերության ոլորտում օֆշորներում գրացվածների գործունեությունը դադարեցնելու մասին օրենքի նախագիծը

Նախկին վարչապետ, այժմ ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան քիչ առաջ էջում գրել է.

«Ինչպես և խոսք էի տվել, ավարտեցի և ԱԺ քննարկմանը ներկայացրեցի հանքարդյունաբերության ոլորտում օֆշորներում գրացված ընկերությունների գործունեությունը դադարեցնելու մասին օրենքի նախագիծը (ստորև)։ Նախագիծը քննարկման փուլում է և, խնդրեմ, եթե ունեք առաջարկություններ՝ արեք։ Ստորև ներկայացնում եմ նաև հակիրճ հիմնավորումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության և արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ և այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական և այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՐՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Ներկայումս աշխարհում լուրջ պայքար է տարվում ստվերային տնտեսության դեմ: Վերջին տարիներում աշխարհի տարբեր երկրներ ստվերային տնտեսությունը օրինականցնում են իրենց տարածքում` ստեղծելով օֆշորային գոտիներ:

Օֆշորային գոտիներ գործում են շուրջ 4 տասնյակ երկրներում: Դրանք ստեղծում են ոչ միայն թեր զարգացած այլ նաև զարգացած երկրները:

Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները օգտվում են այդ գոտիներում սահմանված հարկային արտոնություններից` պայմանով, որ նրանք տնտեսական գործունեություն չեն ծավալելու այդ գոտիներում: Բոլոր դեպքերում օֆշորային գոտի նշանակում է հարկային արտոնություն:

Կիպրոսի դեպքերը ցույց են տալիս, որ օֆշորային գոտիները լուրջ արգելք են դարձել համաշխարհային տնտեսության զարգացման համար: Նրանք վերաբաշխում են այլ երկրների բյուջեներին պատկանող միջոցները: Հայաստանում գործող հանքաարդյունաբերական ձեռնարկություննեպի օրինակը ևս ցույց է տալիս, որ հաճախ նրանք պատրաստի արտադրանքը վաճառում են իրենց իսկ պատկանող օֆշորային ընկերություններին էժան գներով, իսկ վերջիններս արդեն իսկական և թանկ գներով վաճառում են այդ արտադրանքը վերջնական գնորդին:

Այս ամենի արդյունքում է, որ դատելով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հանքերի շահագործված ֆիզիկական ծավալներից 1,5 մլրդ դոլարի համախառն շրջանառության փոխարեն ունենք 500 մլն և 400-450 մլդ դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն 75-80 մլն դոլար:

Օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ, ինչպես բանկային ոլորտում սև փողերի լվացման պարագայում, ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի»:

Մեկնաբանություններ (3)

nara
verjapes mtaceciq vonc vochnchacneq hanqardyunaberutyun...
petros
hargeli nara,chgitem inch ogut kta ajs voroshum@,bajc ete hanqardyunaberutyun.. mi qanisi hamare, voch te petutyan,arden isk vochnchacvac e.
Simon Ghonaghchyan
Կարևոր նախաձեռնություն է: Ունեմ մի քանի վերապահում ա/օֆշորային ընկերությունները կգռանցեն որևէ լեգալ ընկերություն մի այլ 3-րդ երկրում և կշարունակեն իրենց գործունեությունը միջնորդավորված բ/ 2-րդ և 3-րդ հոդվածների հետ թերևս համաձայն եմ, բայց 1-ին հոդվածով արգելում ենք ներդրումների կատարումը,կարծում եմ մենք այն իրավիճակում չենք, որ մեզ դա թույլ տանք: Դրանք կամ պետք ելինեն մեր երկրից հանված փողեր, որոնց վերադրձըի ճանապարհը փակում ենք և այդ դեպքում դրանք կհոսեն այլ տեղ բայց ոչ Հայաստան, կամ դրանք այլ երկրներում աշխատած ,,սև,, փողեր են որոնց Հայաստան գալը, իմ կարծիքով, կարելի է նւյնիսկ պետք է խթանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter