HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Տերյան փողոցում

Այսօր` ժամը 15.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Տիգրան Հայրապետյանն է:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter