HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ Սերժ Սարգսյանի` զբոսաշրջության ոլորտում տարեկան 20 տոկոս աճ է գրանցվում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:

Նախագահը բարձր է գնահատել ՄԱԶՀԿ-ի դերն ու նշանակությունը՝ որպես զբոսաշրջության բնագավառում քաղաքականության և զբոսաշրջային գործունեության խնդիրների համար կենտրոնական համաշխարհային ֆորում: Սերժ Սարգսյանի խոսքով` զբոսաշրջային արդյունաբերությունը գնալով ավելի ու ավելի է կարևորվում ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ մարդկանց սոցիալական խնդիրների լուծման գործում, մշակութային և քաղաքական բնագավառներում։

Սերժ Սարգսյանը նշել է, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, և չնայած այդ ոլորտում տարեկան մոտ 20 տոկոս աճ է գրանցվում, իսկ ներքին զբոսաշրջության առումով՝ փոքր-ինչ ավելին, այնուամենայնիվ, Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:

«Բնականաբար, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք տալիս զբոսաշրջության զարգացմանը և շատ ուրախ ենք, որ շուրջ 15 տարի է` անդամակցում ենք համաշխարհային կազմակերպությանն ու ունենք համագործակցության լավ ապագա»,- ասել է հանրապետության ղեկավարը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել ՄԱԶՀԿ-ի և Ճամփորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի բաց նամակը` նշելով, որ քարոզարշավի ընթացքում նման նամակներ հանձնում են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, ովքեր ի գիտություն և ի համաձայնություն են ընդունում զբոսա­շրջային արդյունաբերության տնտեսական, սոցիալական և քաղաքական կարևորությունը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni (Amsterdam)
Hayastani pes POKR erkiry ARAG TEMPEROV ver en atsum (hankayin) HUMK artahanox mi BANANAYIN erkri. Hayastanun HANKARDYUNABERUTIUNN arden amenur e: SYUNIKI apagan XIST KERPOV vtangvats e - (texakan) hankardyunaberutian patcharov........ MITE UTOPIA u INKA-XABEUTIUN che xosel Hayastanum զբոսաշրջության apaga zargatsman masin ayspisi paymannerum?............Te i nkati unek YEREVAN (aveli chisht: Yerevani ELITAR kentron) KAXAK-PETUTIUNY?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter