HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոմեշի մսի գործով մեղադրյալների խափանման միջոցները փոխվել են. քրգործի նախաքննությունն ավարտվում է

ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործով մայիսի 7-ին որոշում է կայացվել ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:

Զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ խափանման միջոցը փոփոխելու մասին որոշման համար հիմք է եղել այն, որ Ա.Օհանջանյանը տառապում է շաքարային դիաբետ, արյան շրջանառության սուր անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա հիվանդություններով, գտնվելով կալանքի տակ երկու անգամ սրտի կաթված է տարել և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստացիոնար բուժում է ստացել:

Բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել են ձախ փորոքի առաջային պատի սրտամկանի ստորին սուր ինֆարկտ, վաղ հետինֆարկտային ստենոկարդիա, արյան շրջանառության սուր կանգային անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա, վիճակ կորոնար անոթի ստենդավորումից հետո:

Այնուհետև Ա.Օհանջանյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սակայն հնարավոր չի եղել ապահովել նեղ մասնագիտական բուժում, առկա չեն նաև նման հիվանդությամբ տառապող անձանց պարբերական հետազոտման և հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ բուժսարքավորումները:

Մեղադրյալ Ա.Օհանջանյանը միջոցներ է ձեռնարկել պետությանն իր պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Բացի դրանից՝ մեղադրյալի հետ կապված բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն ավարտվել են, և ազատության մեջ մնալով՝ Ա.Օհանջանյանը չի խոչնդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը' քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով:

Վերջին նկատառումներից ելնելով՝ փոփոխվել են նաև մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները:

Քրեական գործի նախաքննությունն ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter