
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շատերի համար կարող է դասական օրինակ լինել, թե ինչպես կարելի է մեկ տարում միանգամից հարստանալ եւ դառնալ միլիարդատեր:
Ուսումնասիրելով Սուրիկ Խաչատրյանի վերջին 5 տարիների հայտարարագրերը` պարզվեց, որ 2008-2011թթ. մարզպետի միակ եկամուտը եղել է աշխատավարձը` մոտ 3 մլն դրամ, սակայն 2012թ. նա անհայտ ճանապարհով միանգամից հարստացել է:
2012թ. Սուրիկ Խաչատրյանը հայտարարագրել է 7 միլիարդ 2 միլիոն 102 հազար 861 դրամի եկամուտ, որից 2 միլիոն 102 հազար 861 դրամը տարեկան աշխատավարձն է, իսկ 7 միլիարդը` բաժնեմասի օտարումից ստացված եկամուտը:
Մարզպետը կլորիկ գումար է աշխատել նաեւ բաժնեմաս ձեռք բերելով ու օտարելով: Այսպես, նա 2012թ. սկզբին 4 միլիարդ դրամով ձեռք է բերել բաժնետոմս եւ նույն տարվա վերջում վաճառել է 7 միլիարդ դրամով` արանքում աշխատելով 3 միլիարդ դրամ:
Հարց է, թե 2011թ. ընդամենը 2 միլիոն 359 հազար 603 դրամ եկամուտ ունեցող մարզպետին որտեղի՞ց միանգամից 4 միլիարդ դրամ, որ կարողացել է բաժնետոմս գնել, հետո վերավաճառել եւ իր համար ապահովել գրեթե կրկնակի եկամուտ:
Սուրիկ Խաչատրյանի մեկ տարվա «խոշոր շահումը» այսքանով չի ավարտվում: 2011թ. իր հաշվեհամարին 0 դրամ ունեցող մարզպետը 2012թ. հայտարարագրել է 2 միլիարդ 500 միլիոն դրամ եւ 1 միլիոն դոլար:
Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահի 20.05.1997թ. «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով հստակ սահմանված է, որ «Մարզպետը չի կարող … զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական աշխատանքից, եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:
Եթե մարզպետը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում, ապա որտեղի՞ց նրան այդքան գումար: Միգուցե նրա եկամուտները գոյացել են գիտամանկավարժական գործունեությունից:
Արժույթ |
2008թ. |
2009թ. |
2010թ. |
2011թ. |
2012թ |
|
Եկամուտ |
Դրամական միջոց |
|||||
Դրամ |
2.747.794 |
2.731.689 |
2.759.469 |
2.359.603 |
7.002.102.861 |
2.500.000.000 |
Դոլար |
0 |
0 |
0 |
0 |
0 |
1.000.000 |
Եվրո |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել