HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմում է գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին

«Դուք` պարոնայք գլխավոր դատախազ և ՀՔԾ-ի պետ, չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել, որովհետև  տարածքները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնց վրա դուք չեք կարող ազդել»: 

ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին
ՀՀ ՀՔԾ պետ պարոն Վահրամ Շահինյանին

ՀՀ ՊԵԿ-ի քննիչ Տիգրան Հարությունյանի պահանջով 2012թ. ժամանել եմ Հայաստան և մայիս 4-ին մասնակցել  83159711 քրեական գործով հարցաքննությանը, առերեսումների: Խնդրել եմ հանդիպում դատախազությունում և մեր հանդիպման ընթացքում ես և իմ փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հետ միասին ներկայացրել «Արին Կապիտալ» ՍՊԸ-ի հետ կապված Վլադիսլավ Մանգասրյան/Ղևոնդ Ղալումյան կազմակերպած հանցագործության մասին եղելությունը:

Հաշվի առնելով կատարվածը՝ ստացանք բանավոր համաձայնություն ընկերության մնացած գույքի վրա արգելանք դնելու մասին, և քննիչին ներկայացվեց պահանջված համապատասխան դիմումը: Այդ դիմումին ընթացք չի տրվել, այն պատճառաբանությամբ, որ դատավարական կողմ չեմ, այսինքն` քանի դեռ տուժող չեմ ճանաչվել, իրավասու չեմ նման դիմում ներկայացնել:  

Պարոնայք, ընկերությունը թալանելով չեն վճարվել պետական հարկերը, և ես ու բազմաթիվ քաղաքացիներ կրել ենք հսկայական վնասներ: «Եթե» իմ և բազմաթիվ քաղաքացիների կրած վնասները տվյալ պահին ակնհայտ չէին, ապա պետական հարկերը չվճարելու համար պետությունը հսկայական վնասներ էր կրել, և դատախազությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեր իմ ընկերության մնացած տարածքների վրա արգելանք դնելու ուղղությամբ և կանխեր Մանգասարյանի կողմից ընկերության գույքի հետագա թալանը:

Եթե ինձ և մի շարք գնորդների տուժող չէինք ճանաչվում, ապա Հայաստանի Հանրապետությունը հաստատ տուժել էր, և պետական շահը պահանջում էր կանխել Մանգասարյանի կողմից փողերի լվացման հետագա գործունեությունը, սակայն Վ. Մանգասարյանին հնարավորություն տրվեց մնացած տարածքները ևս օտարել: Այսպիսով, դատախազությունը, սկսած 2010-ի նոյեմբերից/առնվազն իմ կողմից հանցագործության վերաբերյալ դիմում ներկայացնելուց սկսած/ անգործություն է դրսևորել, իսկ քրեական գործը հարուցելուց հետո` հսկողություն չի իրականացրել և նպաստել Մանգասարյանին ու իր հանցագործ խմբին ընկերության տարածքները ապօրինի տնօրինելու հարցում:

Ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվել իմ դիմումին լիարժեք ընթացք տալու համար, ո՞ւմ է դա ձեռնտու, ո՞վ և ովքե՞ր են արտոնել Մանգասարյանին տվյալ թալանն իրականացնել: Ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն կիրառվել է ո՞վ/ովքե՞ր են պատասխանատու դրա համար:

ՀՀ գլխավոր դատախազին հայնտի են հանցագործության մանրամասնությունները. միջոցներ չեն ձեռնարկվել, որովհետև «Արին Կապիտալ» ՍՊ ընկերության յուրացումները հովանավորվել և շարունակվում են հովանավորվել մի շարք պաշտոնատար անձանձ կողմից, ինչի շնորհիվ Մաշտոց 33ա և 33/1 շենքում տեղ են գտել Մանգասարյանի ու Ղալումյանի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորներն ու ազգականները:

Ինչևէ, ի վերջո, 2 ամսի առաջ կալանավորվում է Մանգասարյանը և գործն ուղարկվում ՀՔԾ: Կարծես թէ սկսվում է չափազանց ուշացած, բայց օբյեկտիվ գործընթացը, որտեղ հայտնի կլինեն Մանգասարյանին հովանավորող պաշտոնյաների ու ՊԵԿ-ի հարկային պետի, սնանկության գործով կառավարչի և սնանկության գործով դատավորի հովանավորչությունն ու այլ ապօրինությունները: Սակայն երեկ հայտնի է դառնում, որ ՀՔԾ-ն ընդհամենը ուսումնասիրել է Վ. Մանգասարյանի ստահոդ հայտարարության հիման վրա, և վերջապես արդարացի որոշում է կայացվում` տվյալ դրվագով գործը կարճվում է:

Սակայն այդ որոշումը ես այնքան էլ արդարացի չեմ համարում, քանի որ «ԱՌ ԱՅՍՕՐ» ընկերությունից յուրացված տարածքները դեռևս շարունակվում են վերավաճառվել, և ես բոլոր հիմնավորումներն ունեմ հաստատելու, որ այդ տարածքների վրա արգելանք չի դրվում, որովհետև դրանք տնօրինում են հանրապետության բարձրաստիճան մարդիկ և դուք` պարոն գլխավոր դատախազ ու ՀՔԾ-ի պետ, չեք կարող օբյեկտիվ քննություն ապահովել, որովհետև տվյալ տարածքները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնց վրա դուք չեք կարող ազդել:  

Էդմոնդ Խուդյան
մայիս 24, 2013
ԱՄՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter