HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ է սպասվում այսօր արքայազն Չարլզին

Երեկ Մատենադարանում արքայազն Չարլզին հանդիպելու անհաջող փորձից հետո բնապահպան ակտիվիստները պատրաստվում են այսօր նրան դիմավորել Ա. Խաչատրյան համերգասրահի մուտքի մոտ: Այս մասին նրանք հայտարարել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Տարածած հաղորդագրության մեջ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը երեկ գրել է. «Բնապահպան, իրավապաշտպան, ազգայնական, քաղաքացիական և առանց ական ընկերներ ջան, էսօր արքայազնը խուսափելու համար բնապահպանների հետ առերեսումից ետնամուտքով մտավ մատենադարան, իսկ մայիսի 29-ին ժամը 18:30 -ին էլ չգիտեմ ինչ մուտքով կուզենա մտնել Ա. Խաչատրյան համերգասրահ և մենք պետք է իրեն արքայավայել դիմավորենք»: Նա կոչ է արել ակցիայի հնարավոր մասնակիցներին սովորել եւ արտասանել հետեւյալ տեքստը. 

Բնապահպան ընկերներ
Համերգի ենք մենք եկել

Արքայազն այ ընկեր 
Մի նամակ ենք քեզ բերել

Մենք չենք ուզում քեզ կծել
Այլ նամակը քեզ հանձնել

Քեզ վայել չէ ետնամուտք
Մենք չենք խաղում Ռոբին Հուդ:

Ոսկի չունենք ձեզ տալու 
Ջերմուկ հանք չի դառնալու

Հնդիկներին թալնեցիք
Հողն ու ջուրը թույնեցիք

Սևան թույնել դուք կուզեք
բայց չեմ ասում ինչ կուտեք

Հայոց լեռներ բարձր են 
Նավատորմի համար չեն

Ամուլ սարը ամուր է
Ով մոտեցավ ամուլ է:

 

Լուսանկարը՝ Ֆեյսբուք ցանցից

Մեկնաբանություններ (1)

nazar@ txur e
te du inch ekar esa duel hac kutes hay joxovrdi hashvin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter