HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ է սպանվել

Երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել այդ միջադեպից. 

«ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: 

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է: 

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի և Ս.Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք: 

Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եվս մի վառ ապացույց, որ Հայկական բանակում ներքին կարգ ու կանոն չկա: Եվս մի վառ ապացույց, որ Հայկական բանակում ՉԿԱՆ գործող,էֆեկտիվ,անկախ,անկողմնակալ ներքին մեխանիզմներ,որոնց միջոցով զինվորները/զինվորականները իրենց ներքին հարցերն ու մտահոգությունները ՕՐԻՆԱԿԱՆ կերպով կարող են լուծել: Հայկական բանակը ավելի շուտ նմանվում է բազարի.ամեն անգամ սա են ասում՝ վիճեցին ու կրակեցին իրար վրա: Իսկ ՈՐՏԵ՞Ղ են բանակի ղեկավարները: Բանակի գողական-բիզնեսմեն պարոնները փող են աշխատում. ժամանակ ու զահլա չունեն «ստից-մտից» ներքին կանոնակարգերի համար: Կարևորն այն է,որ իրենց սեփական երեխաները չեն զոհ դառնում:
Hayk
barevner VARAZ SYUNIIN HAYKIC . ES SCHAT KUZEI HADIPE DEZ HET AMSTRDAMUM. IHARKE DER CHANKUTYAMB
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Hayk(2) - Բարև ու շնորհակալություն: Ես հիմա ընդհանրապես,որպես Վարազ Սյունի, ոչ մեկի հետ չեմ հանդիպում` տարբեր պատճառներից ելնելով: Միգուցե ապագայում:Սա անձնապես մի ընդունեք: Կարող եք,իհարկե,միանալ իմ facebook-ի էջին:Հաջողություններ ձեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter