HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը` 369 հազար դրամանոց հդմ-ների մասին

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանում է տարեկան 500 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկատուներին բաշխված, նոր սերնդի ՀԴՄ-ների վերաբերյալ «Հետքի» հարցերին:

ՀԴՄ-ների վաճառքն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր «Հսկիչ դրամարկղային մեքենենաների ներդրման գրասնեյակ» ՊՈԱԿ-ը: Ինչպե՞ս է ՊՈԱԿ-ը զբաղվում առևտրային գործունեությամբ:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունները նույնպես կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Նշված օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կազ­մա­կեր­­պութ­յունը կա­­­րող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` oրենքով կամ հիմ­նա­դրի որոշ­­մամբ ուղղակիորեն նախատեuված դեպքերում և գործունեության տե­uակ­ներով: Տվյալ դեպքում հիմնադրի` Հայաստանի Հանրապետության կա­ռա­վա­րութ­յան 2012թ. նո­յեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրա­սեն­յակ» պետական ոչ առևտ­րա­յին կազմակերպություն ստեղծելու մասին N 1419-Ն որոշ­մամբ հիմնադրվել է ՊՈԱԿ-ը:

Նույն որոշման 5-րդ կետով թույլատրվել է ՊՈԱԿ-ին որպես ձեռ­նար­կա­տի­րա­կան գործունեության տեսակ իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենս­դրութ­յամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող հսկիչ-դրա­մարկղային մեքենաների ներմուծումն ու հարկ վճարողների իրացումը կամ տրա­մադրումը:

Ելնելով վերոշարադրյալից հայտնում ենք, որ ՊՈԱԿ-ը առևտրային գոր­ծու­նե­ութ­յամբ զբաղվում է վերը նշված իրավական հիմքերով, այնպես ինչպես նման գոր­ծու­նեությամբ զբաղվում են մնացած բոլոր ՊՈԱԿ-ները:

ՀԴՄ-ների ձեռք բերման համար չի հայտարարվել մրցույթ: Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ գնման համար առաջարկվել է նվազագույն գին :

Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 1-ի «Հuկիչ-դրա­մարկ­ղային մեքենաներին և դրանց շահագործման համար oգտագործվող ժա­պա­վեններին ներկայացվող պահանջները հաuտատելու մաuին» N 946-Ն որոշմամբ սահ­մանված ծրագրային ապահովվածության բարձր պահանջները և այն, որ նման պա­հանջներին բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերումն հնա­րա­վոր չէր օրենքով սահմանված ժամկետում իրականացնել մրցույթային կարգով, այդ մեքենաների գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ «Բա­նակցային ընթացակարգ՝ առանց հայտարարության» գնման ձևով, որի դեպ­քում մրցույթի հայտարարում օրենքը չի նախատեսում:

Տնտեսվարողները նոր ՀԴՄ-ների համար վճարել են 369,600 դրամ: Այդ գումարից որքա՞նն է սարքի գինը, և որքա՞ն է վճարվել ծրագրային ապահովման համար:

ՀԴՄ-ների ինքնարժեքը, որը ներառում է ՀԴՄ-ի ձեռքբերման, ծրա­գրա­յին ապահովման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման տարեկան ծախսերը կազ­մում է 203 հազար դրամ: Սակայն, ներկայումս խոշոր բիզնեսին այն իրացվում է ավե­լի բարձր գնով, որպեսզի հասույթի մի մասը ուղղվի մինչև 2015 թվականի հուն­վարի 1-ը ՓՄՁ սուբյեկտների կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխ­հա­տուցմանը: Այդ մասին ուղղակիորեն նշված է նաև ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 27-ի «Թույլտվություն տալու մասին» N 692-Ն որոշման 2-րդ կետով:

Ո՞ր ընկերությունն է իրականացնում ծրագրային ապահովումը, և ե՞րբ է նախատեսում ավարտել այն:

ՀԴՄ-ների կիրառման հետ կապված ծրագրային ապահովման մշակումն իրա­կանացվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պե­տա­կան ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Հարկային մարմնի տե­ղե­կատվական համակարգի հետ նոր սերնդի ՀԴՄ-ների ինտեգրման ծրագրային աշ­խատանքների առաջին փուլն արդեն իսկ ավարտված է: Ծրագրային ապահովման հետագա փուլերի ընթացքում կկատարվեն ՀԴՄ-ների տեխնիկական հնարա­վո­րութ­յուն­ների համակողմանի օգտագործմանը և հարկային վարչարարության իրա­կա­նաց­ման համար լրացուցիչ պայմանների ստեղծմանն ուղղված ծրագրային փոփո­խութ­յուններ:

Ո՞ր ընկերությունն է իրականացնելու նոր ներդրված ՀԴՄ-ների սպասարկումը:

ՀԴՄ սպասարկող կազմակերպությունները ՀՀ կառավարության 2012թ. նո­յեմ­­բերի 8-ի N 1419-Ն որոշմանը համապատասխան ընտրվել են «Հսկիչ-դրա­մարկ­­ղա­յին մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազ­մա­կեր­­պութ­յան կողմից հայտարարված մրցույթով: ՀԴՄ-ների սպասարկում պետք է իրա­­­կա­նացնեն ընտրված 4 կազմակերպություններ: Այդ բոլոր չորս կազ­մա­կեր­պությունները շուկայում գործող սպասարկող կազմակերպություններ են, որոնք ունեն ՀԴՄ-ների սպասարկման տարիների փորձ և բավարարել են մրցութային չա­փա­նիշներին:

Նոր ՀԴՄ-ների առանձնահատկությունների մեջ նշված է, որ հաճախորդի համար տեղում է պարզ դառնալու` տրամադրած կտրոնները շահելո՞ւ են, թե՞ ոչ: Կմանրամասնե՞ք, թե այդ գործընթացն ինչպես է իրականացվելու: Ինչպե՞ս է որոշվելու շահող կտրոնը, եթե վիճակախաղ չի կազմակերպվելու:

ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքում որոշված թիվը հարկային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ուղարկվելու է բոլոր ՀԴՄ-ներին: Այդ թիվը տպագրվելու է նաև ՀԴՄ կտրոնների վրա: Նոր սերնդի ՀԴՄ-ների ծրագիրն օգտագործելով փոփոխական և հաստատուն մեծություններ (այդ թվում՝ գործարքի իրականացման օրը, ժամը, րոպեն և գործարքի արժեքը) գեներացնելու է թիվ: Այդ թիվը ևս տպագրվելու է ՀԴՄ կտրոնի վրա: Եթե գեներացված թվի սահմանված քանակով նիշերը և դրանց հաջորդականությունը համընկնեն շահող թվի նիշերի և հաջորդականության հետ, ապա ՀԴՄ կտրոնի վրա կատարվելու է գրառում, որ տվյալ ՀԴՄ կտրոնը շահել է:

Մինչև նոր սերնդի ՀԴՄ-ների համատարած կիրառումը յուրաքանչյուր ամիս անցկացվող վիճակահանությամբ որոշված շահող թիվը կիրառվելու է նոր և հին սեր­նդի ՀԴՄ-ների ՀԴՄ կտրոններով շահումներ որոշելու համար՝ այն տար­բե­րութ­յամբ, որ վիճակահանությամբ որոշված թիվը շահող թիվ կհամարվի՝

- այն ՀԴՄ կտրոնների մասով, որոնք դուրս են գրվել հին սերնդի ՀԴՄ-նե­րով` վիճակահանության անցկացման ամսվանը նախորդ ամսում

- այն ՀԴՄ կտրոնների մասով, որոնք դուրս կգրվեն նոր ՀԴՄ-ներով` վի­ճա­կա­հանության անցկացման ամսվանը հաջորդող ամսում:

«Հետքը» առաջիկայում հոդված կհրապարակի նոր ներդրված ՀԴՄ-ների մասին:

Լուսանկարը՝ taxservice.am կայքից

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
իր այս քայլով կառավարությունը վերջնականապես կսնանկացնի փոքր-գերփոքր բիզնեսին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter