HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տիգրան Սարգսյանին կասկածող չկա

«Ես չեմ հավատում նման երեւույթի, որովհետեւ ճանաչելով նրան՝ հաստատ գիտեմ, որ նման բան չի եղել: Դրա համար հարց էլ չեմ տվել նրան, թե ինչ պատմություն է: Եթե հարց տաս, նշանակում է, որ ինչ-որ տեղ կասկածում ես»,- Տիգրան Սարգսյանի անվան շուրջ առկա օֆշորային սկանդալի մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Նա իր հայաստանցի գործընկերոջը համարում է շատ հայրենասեր մարդ եւ նշում, որ հաճախակի են զրուցում միմյանց հետ տարբեր թեմաների շուրջ: 

Անդրադառնալով իր սեփական ունեցվածքին՝ արցախցի պաշտոնյան ասում է. «Ես մինչեւ վարչապետ լինելս եղել եմ շատ խոշոր գործարար ոչ միայն Ղարաբաղի մասշտաբով, այլեւ Հայաստանի ու դրսի: Բայց ես ունեցել եմ մի սկզբունք՝ Ղարաբաղից դուրս «սեփական կատու չունենալ»: Բոլոր հնարավորություններս միշտ թողել եմ Արցախում՝ աշխատատեղ ստեղծելու, տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ: Ես Ղարաբաղում փայատեր եմ մի շարք ընկերություններում: Փայամասնակից եմ մի ընկերության, որը հող է մշակում Իրան-Ադրբեջան սահմանից 5 մ հեռավորության վրա, բայց Ղարաբաղից դուրս որեւէ ընկերություն չունեմ»:

Իսկ Ձեր ընկերությունները Ձեզնից եւ Ձեր վարկային քաղաքականությունից չե՞ն բողոքում:

Շատ են բողոքում, որ տոկոսները բարձր են: Բայց փողը թանկ է Հայաստանում, եւ մենք պետք է այդ սկզբունքից ելնելով աշխատենք, ի՞նչ անենք:

Թող էժան փող տան Ղարաբաղին: Համոզեք Ձեր ընկերոջը (Տիգրան Սարգսյանին- հեղ.) թող էժան փող տա:

Ես բավարարված եմ իմ գործընկերների վերաբերմունքից Արցախի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter