HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուզարկություն Բերձորի արվեստի դպրոցում

«Այս պահին Բերձորի արվեստի դպրոցում և դպրոցի աշխատակիցների տներում խուզարկություն է»,-այս մասին ահազանգում է դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանն, ով գտնվում է Երևանում:

«Բանն այն է,-պատմում է Գոռը,- որ այս տարվա ապրիլի 21-ին ոստիկանությունից եկել են Բերձորի արվեստի դպրոց, ինձ մոլորության մեջ գցելով, առանց ընթերակաների, առգրավել են դպրոցի փաստաթղթերը: Մի արկղ թուղթ տարան իրենց հետ այդ օրը»: Արվեստի դպրոցի տնօրենի խոսքով, հիմա էլ ոստիկանությունը եկել է ու դարձյալ նույն թղթերն է պահանջում: Դպրոցի աշխատակիցների տներն ու դպրոցն են խուզարկում դատարանի սանկցիայով:

Հուլիսի 18-ին ԼՂՀ դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ պետական միջոցների յուրացման ու պաշտոնական լիազորությունները վերազանցելու հատկանիշներով: Փաստացի մեղադրանք չկա այս պահին դեռ, սակայն Գոռ Մանուկյանը տեղեկացրեց, որ իրեն մեղադրում են 1 մլն 71 հազար դրամ ապօրինաբար հավաքագրելու և Կառավարության կողմից հաստատված արտաբյուջետային հաշվեհամարի վրա մուտքագրելու մեջ: Դրանք էլ ամսական 600-ական դրամներն են, որ հանդիսանում են խմբակների վարձ յուրաքանչյուր աշակերտի համար:

«Եթե այդ գումարները ապօրինի են, ապա ինչո՞ւ է Կառավարության կողմից հաստատվել արտաբյուջետային հինմադրամի հաշվեհամար»,- տարակուսած է Գոռ Մանուկյանը: Նրա կարծիքով, այս ամենը պարզապես հետապնդում իր անձի նկատմամբ: Իսկ հետապնդողը Սուրեն Խաչատրյանն է՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը, ով անգամ մի քանի տարի առաջ բանավոր ասել է Գոռին, թե չի ցանկանում իր հետ աշխատել:

Կապվեցինք նույն Սուրեն Խաչատրյանի հետ, ով նշեց, որ բնակիչներից է եղել ահազանգը, որ ոստիկանությունն աշխատել է բնակչի ասածի հետքերով, սակայն պարոն Խաչատրյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ով է եղել բողոքի հեղինակը:

«Նման բան չի եղել, որ ես ասեմ, թե Գոռի հետ չեմ ուզում աշխատել: Նրա աշխատանքը նորմալ եմ գնահատում»,- շեշտեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը:

Զարուհի Մեջլումյան

Մեկնաբանություններ (5)

Գոռ
Դպրոցում աշխատում եմ գրեթե 9-տարի: ՈՒնեցել ենք բազմաթիվ հաջողություններ, և հպարտացել ենք, որ կարևոր գործ ենք անում այս տարածքի` Արցախի համար: Անում էինք մեծ ոգևորությամբ` դե ՀԱՅՐԵՆԻՔԻ համար է: Սակայն, արդեն երեք տարի է, ինչ այդ ոգևորությունը չկա, կարծես դիտավորյալ կերպով փորձեն ջարդեն այդ ոգևորությունը: Այսօրվա խուզարկությունն էլ ասածներիս վառ ապացույցն է: Մեզ` վերաբնակիչներիս, պետք չէ դիտարկել իբրև հանցագործ, հասկանում ենք, վարչակազմի ղեկավարը եղել է երկար տարիներ ոստիկանության աշխատող, ինչպես նաև նրա տեղակալը, սակայն մենք մեղավոր չենք դրանում` մեզ պետք չի նայել որպես հանցագործի: Հա , ի դեպ, միևնույնն է, սա մեր հողն է, մեր տունն է, մենք այն շենացնելու ենք...Դեռ շատ վարչակազմի ղեկավարներ ու տեղակալներ կգան ու կերթան, մենք մեր տեղում ենք մնալու: Խնդրում եմ այս հարցում կոմպետենտ մարդկանց այս հարցին շուտափույտ լուծում տալ:
Գոռ
Մովսես, ես այդ դպրոցի փոխտնօրենն եմ, և ասեմ ,որ տնօրեն Գոռ Մանուկյանը այդ դպրոցի համար շատ բան է արել, կարող եք հարցնել այդ բնագավառի մարդկանց: Նաև ասեմ, որ վարչակազմի ղեկավարի` Սուրեն Խաչատրյանին վերաբերող բաները, ես նույնպես զգացել եմ իմ վրա` ավելորդ արհեստական լարվածության ստեղծում, որը ես վերագրում եմ նրան: Ի դեպ, Սուրեն Խաչատրյան էր նաև տխրահռչակ Լիսկան, սա ինչ է, զուգադիպություն է:
Համբարձում Արզանյան
Հետաքրքիր է, իսկ որտեղի՞ց գիտի վարչակազմի ղեկավարը, որ ահազանգը եղել է բնակիչների կողմից, որ ոստիկանությունն աշխատել է բնակչի ասածի հետքերով: Որքան գիտեմ, Քաշաթաղի շրջանի ոստիկանությունը հաշվետու է ԼՂՀ ոստիկանապետին, այլ ոչ թե շրջվարչակազմի ղեկավարին: Թե՞ սխալվում եմ...
Համբարձում Արզանյան
Ու նաև, որքան գիտեմ, բողոքաբերի մասին տվյալները պետք է որ նախաքննական գաղտնիք լինեն և ոչ մի կողմնակի մարդ չպիտի իմանա այդ մասին, իսկ վարչակազմի ղեկավարն այս հարցում կողմնակի մարդ է: Թե՞ սխալվում եմ...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վերաբնակեցմանը ԴԵՄ օլիգարխային կլանի ու իրենց մանկլավիկների հերթական թրքահոտ ավանտյուրան. իրենց անկախ/հաջողակ վերաբնակիչներ պետք չեն: Արցախի «իշխանություններին» խղճում եմ. թողես տելեթոններում միայն ՓՈՂ որսան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter