
Կառավարությունն ընդառաջել է Մեղրասարի հանքավայրի ծրագիրն իրականացնողներին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Ատ-մետալս» ՍՊԸ-ին վերաբերող իր նախորդ` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշման փոփոխությունը և լրացումը` լրացնելով և հստակեցնելով ներմուծվող ապրանքների ցանկը:
Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար:
«Ատ-մետալսը» ընթացիկ տարում մտադիր է բացել 75, հաջորդ տարի` 105 աշխատատեղ: Ամսական միջին աշխատավարձը կհասնի 270 հազար դրամի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել