HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարի հավաստիացումը. «Նաիրիտի» սեփականատերերի ցանկում հայաստանյան ոչ մի պետական այր չկա

«Հայաստանից որևիցե պետական այր, որևիցե Հայաստանի քաղաքացի Rhinoville-ի սեփականատերերի ցանկում չկա և չեն էլ կարող լինել»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նախարարը հավաստիացրեց, որ «Նաիրիտի» սեփականատեր Rhinoville Property Limited-ի սեփականատերերի ցանկում չէ նաև վարչապետը: Սեփականատերերի ցանկում վարչապետի եղբոր մասնակցությունը նախարարը նույնպես ժխտեց:

«Լուրեր են պտտվում, որ Արմեն Մովսիսյանը` այսինքն ես, Ուկրաինայի լեռնամետալուրգիական  խոշոր կոմբինատի 80 տոկոսի սեփականատերն եմ, դրա համար ես ի լուր բոլորի հայտարարում եմ, որ նման բան ուղղակի չկա»,- հավելեց Ա. Մովսիսյանը:

Նախարարն անդրադարձավ քիմիական հսկայի հետխորհրդային ժամանակաշրջանի պատմությանը` նշելով, որ սկսած 2002-ից գործարանը կառավարող մի քանի ընկերություններն այդպես էլ չեն կարողացել ոտքի կանգնեցնել «Նաիրիտը»: Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ մի քանի անգամ գազի գնի թանկացում է եղել և դրամի արժևորում, ինչպես նաև վրա է հասել ֆինանսատնտեսական ճգնաժամը:: Սրանք նախարարը օբյեկտիվ պատճառներ է համարում, իսկ որպես սուբյեկտիվ առանձնացնում է մենեջմենթի գործոնը: 

Նախարարն ասաց, որ «Rhinoville» հիմնադիրները եղել են 3 եվրոպական ընկերությունները, ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվել է: «Անունները հիմա տենց չեմ կարող ասել»,-ասաց նախարան ու հավելեց,- այսօրվա վիճակում Rhinoville-ի բաժնետոմսերի կառավարումը իրականացնում է  Միջպետական բանկը»:

Այժմ գործարանի համար ծրագիր է ստեղծվել, որը տեղադրված է նաև կայքում, և փորձում են նոր կառավարիչ գտնել այդ ծրագիրն իրականացնելու համար: Նախարարն ասաց, որ կառավարությունը պատրաստակամ է օգնել նշված ծրագրի իրականացմանը:

Արդեն հայտ է ներկայացրել գերմանական «CSC» ընկերությունը, որին հրավիրել են Հայաստան` բանակցություններ վարելու:  Նախարարը վստահեցնում է, որ ընկերությունը քիմիական ոլորտում փորձ ունի և հույս ունի, որ բանակցությունները դրական արդյունք կտան: 

Մեկնաբանություններ (4)

Անանուն
Բոլորը ասում են Նաիրիտը վնասով է աշխատում: Իսկ ինչպես կարող է մի գործարան, օգուտով աշխատի, որի քարտային անցակետի հենց կողքի բաժնի աշխատողները գործի չեկած մարդկանց անցաքարտերով են անցնում, որպիսի գործի չեկած մարդիկ ամբողջ աշխատանքային օրվա համար գումար ստանան:Այո, Նաիրիտում քարտային անցակետի կողքի բաժինները զբաղված են գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալով: Նաիրիտում անցակետի կողքի բաժնի աշխատողները նույնիսկ լավություն անելու ձև ունեն. Արի դեմի 10 օրը մի արի, ես քո քարտը կխփեմ կամ .Արի մենակ առավոտները արի իրիկունները ես քո քարտը կխփեմ: Ամբողջ օրվա ընթացքում եթե թեկուզ 100 հոգի էլ գործի չգան, և նրանց քարտերով ուրիշ մարդիկ անցնեն, ապա գործարանի վնասը կկազմի 500.000 դրամ այսինքն 1500 դոլար: Մեկ ամսվա ընթացքում գործարանի կորուստը 33.000 դոլար է կազմում միայն դրանից: Հարց ինչու է տնօրենը զարմանում, որ գործարանը վնասով է աշխատում, եթե իր սենյակից 30 մետր հեռավորության վրա անցակետի կողքի բաժնի աշխատողները գործի չեկած մարդկանց քարտերով են անցակետը անցնում, որ վերջիններս ամբողջ օրվա գումարը գործի չգալով ստանան: Այո , անցակետի կողքի բաժնի աշխատողների հիմնական զբաղմունքը գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալն է: Այդ բաժինը պետք է վերահսկեր գործարանի ներսում մեքենաների շարժը, սակայն չգիդես թե ինչ ճանապարհով այդ ֆունկցիան հանում է իր վրայից, և հիմա էլ նրա աշխատողների հիմնական զբաղմունքը գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալն է: Այդ բաժնի 17 հոգիանոց անձնակազմից օրվա ընթացքում իսկի 4 հոգի էլ չեն գալիս գործի: Այո, ամբողջ օրը անցակետի բաժնի աշխատողները կամ գործարանի տարածքում չեն, կամ էլ գործարանի տարածքում գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալով են զբաղված:
ananun
Մեկնաբանությունը...Բոլորը ասում են Նաիրիտը վնասով է աշխատում: Իսկ ինչպես կարող է մի գործարան, օգուտով աշխատի, որի քարտային անցակետի հենց կողքի բաժնի աշխատողները գործի չեկած մարդկանց անցաքարտերով են անցնում, որպիսի գործի չեկած մարդիկ ամբողջ աշխատանքային օրվա համար գումար ստանան:Այո, Նաիրիտում քարտային անցակետի կողքի բաժինները զբաղված են գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալով: Նաիրիտում անցակետի կողքի բաժնի աշխատողները նույնիսկ լավություն անելու ձև ունեն. Արի դեմի 10 օրը մի արի, ես քո քարտը կխփեմ կամ .Արի մենակ առավոտները արի իրիկունները ես քո քարտը կխփեմ: Ամբողջ օրվա ընթացքում եթե թեկուզ 100 հոգի էլ գործի չգան, և նրանց քարտերով ուրիշ մարդիկ անցնեն, ապա գործարանի վնասը կկազմի 500.000 դրամ այսինքն 1500 դոլար: Մեկ ամսվա ընթացքում գործարանի կորուստը 33.000 դոլար է կազմում միայն դրանից: Հարց ինչու է տնօրենը զարմանում, որ գործարանը վնասով է աշխատում, եթե իր սենյակից 30 մետր հեռավորության վրա անցակետի կողքի բաժնի աշխատողները գործի չեկած մարդկանց քարտերով են անցակետը անցնում, որ վերջիններս ամբողջ օրվա գումարը գործի չգալով ստանան: Այո , անցակետի կողքի բաժնի աշխատողների հիմնական զբաղմունքը գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալն է: Այդ բաժինը պետք է վերահսկեր գործարանի ներսում մեքենաների շարժը, սակայն չգիդես թե ինչ ճանապարհով այդ ֆունկցիան հանում է իր վրայից, և հիմա էլ 150.000 դրամ ստացող նրա 17 աշխատողների հիմնական զբաղմունքը գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալն է:
ananun
Մեկնաբանությունը...Բոլորը ասում են Նաիրիտը վնասով է աշխատում: Իսկ ինչպես կարող է մի գործարան, օգուտով աշխատի, որի քարտային անցակետի հենց կողքի բաժնի աշխատողները գործի չեկած մարդկանց անցաքարտերով են անցնում, որպիսի գործի չեկած մարդիկ ամբողջ աշխատանքային օրվա համար գումար ստանան:Այո, Նաիրիտում քարտային անցակետի կողքի բաժինները զբաղված են գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալով: Նաիրիտում անցակետի կողքի բաժնի աշխատողները նույնիսկ լավություն անելու ձև ունեն. Արի դեմի 10 օրը մի արի, ես քո քարտը կխփեմ կամ .Արի մենակ առավոտները արի իրիկունները ես քո քարտը կխփեմ: Ամբողջ օրվա ընթացքում եթե թեկուզ 100 հոգի էլ գործի չգան, և նրանց քարտերով ուրիշ մարդիկ անցնեն, ապա գործարանի վնասը կկազմի 500.000 դրամ այսինքն 1500 դոլար: Մեկ ամսվա ընթացքում գործարանի կորուստը 33.000 դոլար է կազմում միայն դրանից: Հարց ինչու է տնօրենը զարմանում, որ գործարանը վնասով է աշխատում, եթե իր սենյակից 30 մետր հեռավորության վրա անցակետի կողքի բաժնի աշխատողները գործի չեկած մարդկանց քարտերով են անցակետը անցնում, որ վերջիններս ամբողջ օրվա գումարը գործի չգալով ստանան: Այո , անցակետի կողքի բաժնի աշխատողների հիմնական զբաղմունքը գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալն է: Այդ բաժինը պետք է վերահսկեր գործարանի ներսում մեքենաների շարժը, սակայն չգիդես թե ինչ ճանապարհով այդ ֆունկցիան հանում է իր վրայից, և հիմա էլ նրա 17 աշխատողների հիմնական զբաղմունքը գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալն է:
Անանուն
Մեկնաբանությունը...Բոլորը ասում են Նաիրիտը վնասով է աշխատում: Իսկ ինչպես կարող է մի գործարան, օգուտով աշխատի, որի քարտային անցակետի հենց կողքի բաժնի աշխատողները գործի չեկած մարդկանց անցաքարտերով են անցնում, որպիսի գործի չեկած մարդիկ ամբողջ աշխատանքային օրվա համար գումար ստանան:Այո, Նաիրիտում քարտային անցակետի կողքի բաժինները զբաղված են գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալով: Նաիրիտում անցակետի կողքի բաժնի աշխատողները նույնիսկ լավություն անելու ձև ունեն. Արի դեմի 10 օրը մի արի, ես քո քարտը կխփեմ կամ .Արի մենակ առավոտները արի իրիկունները ես քո քարտը կխփեմ: Ամբողջ օրվա ընթացքում եթե թեկուզ 100 հոգի էլ գործի չգան, և նրանց քարտերով ուրիշ մարդիկ անցնեն, ապա գործարանի վնասը կկազմի 500.000 դրամ այսինքն 1500 դոլար: Մեկ ամսվա ընթացքում գործարանի կորուստը 33.000 դոլար է կազմում միայն դրանից: Հարց ինչու է տնօրենը զարմանում, որ գործարանը վնասով է աշխատում, եթե իր սենյակից 30 մետր հեռավորության վրա անցակետի կողքի բաժնի աշխատողները գործի չեկած մարդկանց քարտերով են անցակետը անցնում, որ վերջիններս ամբողջ օրվա գումարը գործի չգալով ստանան: Այո , անցակետի կողքի բաժնի աշխատողների հիմնական զբաղմունքը գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալն է: Այդ բաժինը պետք է վերահսկեր գործարանի ներսում մեքենաների շարժը, սակայն չգիդես թե ինչ ճանապարհով այդ ֆունկցիան հանում է իր վրայից, և հիմա էլ նրա աշխատողների հիմնական զբաղմունքը գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալն է: Այդ բաժնի 17 հոգիանոց անձնակազմից օրվա ընթացքում իսկի 4 հոգի էլ չեն գալիս գործի: Այո, ամբողջ օրը անցակետի բաժնի աշխատողները կամ գործարանի տարածքում չեն, կամ էլ գործարանի տարածքում խուլիգանությամբ և գործի չեկած մարդկանց քարտերով ներկա ստանալով են զբաղված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter