HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը»

Նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Այսօր Մոսկվայում կայացած նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, 
ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմա-նավորվածությունների համար:

Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում:

Բնականաբար, խոսեցինք տարածաշրջանային խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես ևս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա:

Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով:

Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա և՛ ռազմատեխնիկական համագործակցությունն է, և՛ վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպորտի և հաղորդակցությունների բնագավառի խնդիրները:

Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից:

Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր բանակցությունների արդյունքները արտացոլված են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քիչ առաջ ստորագրած մեր համատեղ հայտարարություններում: Վստահ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումը նոր շունչ կհաղորդի ռազմավարական դաշնակցային գործընկերությանը:

Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար:

Մեկնաբանություններ (10)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ներկայիս Հայաստանի քրեա-օլիգարխային-գողական կլանը դարձել է Հայ ժողովրդի շահերի թիվ 1 ԹՇՆԱՄԻՆ: Նախկին կոմսոմոլ ու մերօրյա «նժդեհական» Սարգսյան Սերժիկը, իր ԱԹՈՌԸ պահելու համար, այսպիսով Հայաստանը ՎԱՃԱՌԵՑ ֆեոդալական ռուսաստանին,իսկ Ղարաբաղը`Ադրբեջանին: Սաղ իրենց դրել են ՀԻՄԱՐԻ տեղ. իբր սա «չեն հասկանում»: Իբր «չեն հասկանում», որ «Եվրասիական Միությունը» ֆեոդալական ռուսաստանի նեոկայսերական-քաղաքական ԲԼԵՖՆ է: ՀԳ. Ռուսաստանի Հայկական գավառի գավառապետ Սարգսյան Սերժիկ:
B.V.
de hima haci, pesoki u gazi gin@ chichav en jamanak em aselu du ov es
Նարեկ
Գնացինք, ավելի ճիշտ փախանք այս երկրից...
liana
pastoren hajord 20 tarin (amenaqich) ays erkric vochinch spasel chi kareli...evs mek angam hamozveci vor chisht em varvel vor lqel em hayastan@
Hoc
Havaqeq champrukner yev ctesutyun ays yerkric (bayc voch rusastan) mif e ays amen@, 20 tarum inch tesanq vor hima el hayi hamar lav lini nuyn rusi het, vor bnagavarum nayum es problem e, chka araj@ntac, datarkvor Hayastan, sar azgin sarqeciq charchi kam el rusi svarchik, kamazi shofer u banvor, cez mard asorin...
հանրաքվե
Ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը: Էդ ոնց իմացար որ դա է Հայաստանի ցանկությունը?
Blaed
Sepakan u klani shah@ geradasec mer oreri vasak@, poxaren@ azgin zrkelov apagaic, te ibr giteq azgain shah@ hakarak urutyan vra e, iharke mif e, kam et inch anvtangutyun piti apahovi rus@ yerb ays yerkrum varuc hayi tesak@ lqum e, el chasenq vor mer azgi horain korustneri himqum nuyn inq@ rusakan kayserutyun er kangnac, kam dranc varac verjin 20 tarineri qarakakanutyan hetevanq@ che, vor hay@ es orin e, inchpes duq eq jorovirdin xerchacrac, sovac pahum, yentarkacnelu hamar, aydpes el rus@ Hayastanin kpahi misht tuyl, chzargacor mi taracq, hnazand cara linelu hamar.
verjin hay
Axr mer yerkir@ voreve sahman chuni Rusastani het, vor ardaraci liner ays amen@, inchi masin e xosq@!! yerb mer harevan vraciner@ varuc @ntrel en europakan yerkir darnalu urutyun@ + NATO, menq vonc karor en var@ Vrastani glxov trnenqu, der zargananq kam el rusi, uzbeki pes aprenq, hargeliners azgi apagan vtangvac e.
Seto
«Ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը» nman patasxanatu harci shurj azgi, mtavorakanutyan karciqn e petq harcnel, ayl voch te lfoneri, liskaneri ay xaracor. Vor mard sar kianqum xara u gone mi angam chlsecinq vor hartec, el xi enq zarmanum.
Նարեկ
Հարցը սրան նրան միանալու մեջ չէ, հարցը ազգային շահն է իրական, բերեք քննարկեք ժողովրդի ձայնը լսեք, կարող է մենք չենք ուզում ոչ մեր համա տարօրինակ բարքերով Եվրոպային միանալ, ոչ էլ օր օրի մեր երկիրը թուլացնող Ռուսաստանին օրինակ եթե բոլորը թողնենք ու մի երկու հատ հարց տանք 15 միլիարդ ռուբլի երկաթուղու զարգացման մեջ ներդնելը որն է, ուր ենք գնալու այդ գնացքով կամ ատոմակայանի աշխատանքքը երկարացնում են, ուղղակի խախալով ամբողջ երկրի անվտանգության հետ: Եթե մի բանը սին է, անպայման սին էլ ավարտ կունենա: Դա վերաբերվում է ձեզ` քոչարյաններ, սարգսյաններ, լֆիկյաններ ու տարբեր այլ ոչ պետականամետ թյուրքական ծագում ունեցող խաժամուժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter