HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերեզովսկին վնասվածք ունի, Մովսիսյանն ու Արզումանյանը որակազրկված են

Չեխիայի հավաքականին Պրահայում 2-1 հաշվո հաղթելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամլո ասուլիսում խոսել է խաղի եւ Դանիայի թիմի հետ հանդիպումից առաջ առաջացած խնդիրների մասին:

- Խաղից առաջ, Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բիլեկն ասել էր, թե իրենք ավելի ուժեղ թիմ ունեն:

- Միշտ չէ, որ ուժեղ թիմը հաղթում է:

- Ձեր կարծիքով՝ զրկե՞լ եք չեխերին Բրազիլիա մեկնելու հնարավորությունից:

- Մենք մտածում էինք հաղթանակի, այլ ոչ թե չեխերին խանգարելու մասին: Իրենք էլ մեզանից Երեւանում էին 3 միավոր վերցրել:

- Խաղից առաջ, Բիլեկը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը տատանումներ ունի, բայց  խաղը ցույց տվեց, որ նման բան չկա:

- Մենք այսօր խաղացինք մեր հնարավորությունների առավելագույն չափով, թեեւ դա շատ դժվար է, երբ 3 հարկադրված փոփոխություն ես կատարում:

-Ի՞նչ ազդեցություն ունեցավ դարպասապահի փոփոխությունը:

- Միայն դարպասապահը չէր, ես ասացի, որ 3 փոփոխություններն էլ հարկադրված էին, իսկ ինչ վերաբերում է դարպասապահին, ապա նա մեր հիմնական դարպասապահն է…

- Ի՞նչ վիճակում են փոխարինված խաղացողները:

- Արասը եւ Կամոն իրենք խնդրեցին փոխարինում, բայց թվում է, որ լուրջ չէ: Բերեզովսկու դեպքում ավելի լուրջ է, նա ծնկի վնասվածք ունի:

- Կհամեմատե՞ք Չեխիայի եւ Դանիայի ընտրանիների հետ մեր արտագնա խաղերը:

- Երկու դեպքում էլ՝ ուրախալի է, որ հաղթեցինք, սակայն Չեխիային մեծ կորուստներով հաղթեցինք: Բացի վնասվածքները, Յուրա Մովսիսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը որակազրկվեցին:

- Այս խմբից ո՞վ է ավելի մոտ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն: Իտալիան, Բուլղարիան, Հայաստանը, թե՞ Դանիան:

- Մենք հեռուն չենք նայում: Այսօր մեր միակ ցանկությունը Դանիայի հետ խաղին պատրաստվելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter