HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահն ազատ են արձակվել

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այսօր վերացվել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:

«ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են»,- նշված է հաղորդագրությունում:

Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես նման բան իրենց հայտնի չէ, այդ մասին մամուլից է իմացել, բայց հույս ունի՝ տեղի է ունեցել ինչ-որ թյուրիմացություն, «որովհետեւ չեմ ուզում հավատալ, որ աբսուրդը կարող է այդ աստիճանի հասնել»:

ՊՆ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 23:40-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեկնաբանություններ (11)

Karen
մնաց մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանը
hasmik
sa e rusastani giny
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կատարյալ ,անամոթ ու լկտի խայտառակություն: Քրեա-օլիգարխային-գողական-«նժդեհական» կլանը չափը լրիվ անցել է: Մեկա՝ էդ հանցագործ- ԱՅԼԱՆԴԱԿ ընտանիքը ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԵԺԻՑ չի ճողոպրելու:
tamara
Ու էս երկրում մենք սերունդ ենք մեծացնում ու կրթում, որ վաղը մյուս օր սրանց նմանների երեխեքի կողքին ապրեն???? Աչքիս հեղափոխություն պիտի լինի, ինչքան էլ սարսափում եմ էդ մտքից:
Yerkri bnakich
Ays anicvac ashxarhum mi ban parz e, mec por@ kluci tvacor anlucelin, yev tvum er mez kacnov hay spanorin datapartecin, bayc stor@ hasav minjev herosi, der cavoq ktesnenq nman herosneri.
Հայկազ
Ուրիշ կերպ չէր կարող լինել, այլապէս մի պահ Հայաստանը կը շփոթէինք Գերմանիայի կամ Շուէդիայի կամ Դանիայի հետ,բայց այստեղ «Ապահով» երկիր ստեղծող նախագահ՝ Սերժ Սարգիսեանի երկիրն է
Ուրվական
Պաշտոնապես արձանագրեցին այդ տխուր երկրի մեռած արդարադատության համակարգի նեխվածության աստիճանը: ԳԱՂՋ Է տղերք ձեր շնչած օդը, հարամ է էն կուշտ փոր հացը, որ էդ գնով եք ուտում... ու Աստված չի ներելու ձեզ...
Patriot
Yeka verjnakan hamozman, petq che heru gnal, hasnel hayoc yezerq u spasel te yerb kga tshnamin, na varuc mer mej e yev spanum e hayin, ayl ban chem karor asel, pashtpanveq jorovurd.
Garo
Patriot, lriv kisum em dzer gardzike, Turke gardzum em estegh anelu ban chuni, batsi nstel yev tesnel te inchbes ir pastasi gordzakale anum e ayn inch irenk yerazum en. Paste mnum a past, anunov chi voroshvum vochinch ayl gordzov.
Պարզապես մարդ
Իմ Հայ ժողովուրդ, էս ուր հասանք, էս ինչա կատարվում? երանի թե խուլ ու համր ծնված լինեյի որ չկարողանայի ոչ լսել ոչ ել խոսել այս մասին, երենի թե կույր լինեյի որ չկարողանայի կարդալ այս ծայրաստիճան խայտառակությունները, չտեսնեյի լիսկայի այս “հերոսական” դեմքը: Իմ կարծիքով սա մեր ազգի վերջն է ու եթե նախագահ կոչվածի պոչն այնքան է լիսկայի ոտքի տակ, որ սա կարա անի այն ինչ որ ցանկանումա ուրեմն էլ ոչ խոսելու բան կա էստեղ ոչ ել անելու: Սարսափում եմ ես արդեն որ տեսնում եմ զույգ աչքերովս թե ինչպես է էս սրիկան մի ողջ ազգի ապուշի տեղ դնում ու ես ել այդ ապուշներից մեկն եմ որ կուզենայի մի բան ասել, մի բան անել բայց դե լսողս ովա որ? Եթե լիսկան ենքան ուժ ու հնարավորություն ունի որ կարողա մի ամբողջ ազգի աչքին թոզ փչի ու ապացուցի որ մածունը սև գույնիյա այլ ոչ թե սպիտակ, որ բոլոր օրենքները միայն ստեղծված են պաշտպանելու սրա նմաններին էլ մենք եստեղ անելիք չունենք իմ կարծիքով: Էս երկիրը երևի սենցել կփդի կվերջանա ու իմ վերջին մի կտոր հույսնել մարեց արդեն: Բայց որ անկեղծ ասեմ լիսկային հաջորդ ոսկե մեդալ տալու ժամանակը արդեն եկելա ու սերժիկին պետք է եդ միտքը տալ որ հանկարծ չվրիպի ուշադրությունից, բայց էս անգամ արդեն ադամանդներով զարդարված, ավելի շքեղ ու ավելի պատվավոր ծիսակատարությունների ներքո ու գարեգին երկրորդականի օծմամբ և օրհնանքների ներքո, որ մաֆիոզների թայֆան թամամ լինի…
Mihran
What do you expect from a corrupt and criminal regime led by serzh.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter