
Արմեն Չախալյանին դատարանի դահլիճից ազատ արձակեցին
«Հարավային դարպասը» հայտնում է, որ այսօր Ախալքալաքի շրջանային դատարանում կայացել է Արմեն Չախալյանի դատավարությունը, որի ընթացքում դատարանը որոշում է կայացրել նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Դատարանը որոշել է ազատել Ա. Չախալյանին` սահմանելով 4 տարի պայմանական և 2000 լարի տուգանք:
Հիշեցնենք, որ Արմեն Չախալյանը ձերբակալվել էր հատուկ ջոկատայիններից կողմից հունիսի 28-ին, իսկ հունիսի 30-ին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ (խուլիգանություն),
2-րդ (իշխանության ներկայացուցչի դեմ) և 3-րդ (սառը զենքի օգտագործում) կետերի համաձայն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել