HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բերկուտ» քոլեջի պահնորդների բաց նամակը` ՀՀ նախագահին

«Բերկուտ» թիկնապահական և պահնորդական քոլեջն ավարտած մի քանի պահնորդներ նամակ են հղել ՀՀ նախագահին, որով խնդրում են հեշտացնել իրենց` լիցնեզիա ստանալու կարգը: Նամանկն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: 

Մեծարգո պարոն Նախագահ,

Գրում ենք մի փոքր հիասթափված և ընկճված, բայց մեծ հույսով և ակնկալիքներով: 2013թ. սեպտեմբերի 13-ին մեզ` պահնորդներին, կանչեցին ոստիկանության ակադեմիա` լիցենզիա ստանալու համար քննություն հանձնելու: Մենք սովորական պահնորդներ ենք, երբեք չենք կրել հատուկ միջոցներ և զենք, ու մեզ համար տարօրինակ է, որ մեզանից քննություն են ընդունում ոստիկանության գեներալներ: Չենք կարծում, որ հավասար ենք ոստիկանության ակադեմիան ավարտած անձանց հետ: Մենք ոստիկան չենք, մենք պահնորդ ենք: Եվ մենք, կաշկանդվելով պաշտոնյա ոստիկաններից, չկարողացանք հանձնել քննությունը, չնայած ունենք լավ մասնագիտական գիտելիքներ և փորձ: Մենք բոլորս սովորել ենք լիցենզավորված «Բերկուտ» քոլեջում և հանձնել ենք բոլոր քննությունները դրական և չենք հասկանում, թե ինչու ենք գնում ոստիկանություն` լրացուցիչ քննություն հանձնելու:

Ամբողջ ցավը նրանում է, որ մենք կարող ենք վերահանձնել քննությունը առնվազն 2 ամիս հետո, այսինքն մենք առնվազն 2 ամիս պետք է չաշխատենք և սպասենք, թե երբ մեզ կկանչեն քննության: Իսկ ով է պահելու մեզ և մեր ընտանիքները: Փաստորեն, աշխատատեղեր բացվելու փոխարեն նրանք կրճատվում են, ինչի արդյունքում հարյուրավոր պահնորդներ զրկվելու են աշխատանքից և արտագաղթել: Մինչ օրս մենք պահնորդ աշխատելով հոգացել ենք մեր կարիքները, վճարել հարկերը, սովորել քոլեջում պահնորդի գործ, իսկ այժմ զրկվում ենք մեր աշխատանքից և մեր ընտանիքների կարիքները հոգալու հնարավորությունից:  

Խնդրում ենք Ձեզ, օգնել մեզ և վերանայել պահնորդական գործունեության մասին օրենքը և հեշտացնել պահնորդների լիցենզիա ստանալու կարգը, ինչով Դուք կօգնեք հարյուրավոր պահնորդներին և նրանց ընտանիքների անդամներին ապրել և աշխատել Հայաստանում:

Պահնորդներ`

Հովհաննես Դադայան, 51 տարեկան, 1 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,

Քուրդօղլյան Յուրիկ, 21 տարեկան, 6 ամսվա պահնորդական աշխատանքային փորձ,

Անտոնյան Վաչագան, 29 տարեկան, 6 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,

Առաքելյան Գևորգ, 25 տարեկան, 4 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,

Գասպարյան Վահե, 33 տարեկան, 1 տարվա պահնորդական աշխատանքային փորձ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter