HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

էթիկայի հանձնաժողովը մերժել է Հերմինե Նաղդալյանի նկատմամբ վարույթ հարուցելու դիմումը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հայտնում է, որ  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման և ուսումնասիրության նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը՝ այն պատճառաբանությամբ, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, Հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի (հոդված 43):

Սակայն Հանձնաժողովի կողմից վկայակոչված օրենքի համապատասխան հոդվածը վերաբերում է շահերի բախման բացահայտման նպատակով վարույթի հարուցմանը, մինչդեռ ԹԻՀԿ-ն հայցել էր ոչ թե շահերի բախման բացահայտում, այլ հայտարարագրերի վերլուծություն և համադրում և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

ԹԻՀԿ-ն հայցել էր նաև ստանալ Հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ, ինչին հանձնաժողովը տվել է խուսանավող պատասխան՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորման «բավարար հստակությունը»:

«Միաժամանակ տեղեկացնենք, որ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելը որպես ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնների խախտում ճանաչելու համար ԹԻՀԿ դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով»,- հայտնում է ԹԻՀԿ-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter