HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու առայսօր չի հարցաքննվել Նավասարդ Կճոյանը

Եպիսկոպոսաց ժողովին մասնակցող Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանին այսօր «Առաջին լրատվական»-ը հարց է ուղղել օֆշորային սկանդալի մասին.

- Սրբազան, օֆշորային սկանդալի հետ կապված այդպես էլ որևէ հիմնավորում չեղավ:

- Ես պատասխանել եմ այդ հարցին:  

- Ինչո՞ւ չեք հիմնավորում:

- Ի՞նչ կա հիմնավորելու, մեղադրանք կա՞, որպեսզի հիմնավորում լինի, մեղադրանք կա՞, որպեսզի հիմնավորում լինի…»:

Իսկապես, անհնար է որեւէ բացատրություն տալ, թե Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններում բաժնետեր հանդիսացող Սամվել Կճոյանն ինչու առայսօր չի հարցաքննվել: Նա ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է, նրա հետ եղել է Կիպրոսում: Անհասկանալի է նաեւ, թե ինչու առայսօր նրանից չեն առգրավել «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան, որն Աշոտ Սուքիասյանը նվիրել է Կճոյանին: Կես միլիոն դոլարանոց այդ մեքենան Աշոտ Սուքիասյանը ձեռք է բերել «Ամերիաբանկից» ստացած վարկային միջոցներով, որի դիմաց գրավադրվել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքը:

Մայր Աթոռում ընթացող Եպիսկոպոսաց  ժողովին մասնակցող եպիսկոպոսները հենց ա՛յս հարցը պիտի քննարկեն, թե ինչպես է հոգեւոր առաջնորդը թանկարժեք նվեր ստանում, երբ իր հոտի 40 տոկոսն աղքատության մեջ է: Էլ ուրիշ ի՞նչ պետք է քննարկեն եպիսկոպոսները:

Մեկնաբանություններ (5)

GEGHAM
Հայ առաքելական եկեղեցին վաղուց կորցրել է իր դեմքը,երբ պարբերաբար տեղեկացվում է այս կամ այն հոգևոր առաջնորդի անօրինական գործունեության մասին,,,Այսօր դրանց մեծ մասը ՙբիզնեսմեն են,մոռանալով թե ինչի համար են իրենք կոչված,,,,Դե էս պարագայում ամեն մի հայ իր կրոնական առաջնորդին է գտնում աղանդներում անդամագրվելով....Ժամանակն է առաքելական եկեղեցին մաքրել ջեբկիրներից և մաֆիոզներից
mahmouzian
he look more like a mafiosi then a priest .another crook
Շմավոն
Էդիկ ջան, Կարծում եմ կարելի Էր նաև մոտենալ Արամ առաջին կաթողիկոսին և հարցնել արդյոք նա տեղյակ է Կճոյանի բիզնես գործունեությունը , և եթե այո , արդյոք պատրասվում է քննարկվելւ նրա վարքը եպիսկոպոսաց ժողովին:
aram
Why has not Garegin Second Catholicos inquired so far? Will any of the other high ranking clergy dare to bring it up?
Mihran
The whole inner leadership of Etchmiadzin have become oligarchs serving only their interests,not no mention the fact that there isn't an ounce of morality left with this lot.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter