HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այդ ես չեմ» ֆիլմը մեծ հաջողություններ ունեցավ «Կինոշոկ» փառատոնում

«Ոսկե ծիրան» 10-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած «Այդ ես չեմ» ֆիլմը (ռեժիսոր` Մարիա Սահակյան) ԱՊՀ և Մերձբալթյան երկրների «Կինոշոկ» կինոփառատոնում արժանացել է երկու պատվավոր մրցանակաների` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում: 

Ֆիլմի օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է: «Այդ ես չեմ» ֆիլմը «Հայակ» 2-րդ  ազգային կինոմրցանակաբաշխությունում արժանացավ «Լավագույն ֆիլմ» մրցանակին: «Այդ ես չեմ» ֆիլմը հայոց շարականի` հետզհետե իմաստին մոտեցնող  9-մասանոց տաղի սկզբունքով  է և շարունակում է զարգացնել Մարիա Սահակյանի առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փարոսի» բանաստեղծական մտահղացումը:

Պատումի կենտրոնում 14-ամյա աղջկա` Եվրիդիկեի աշխարհն է. նա  ապրում է հասունացման տարիքի առաջին հուզավառ զգացմունքները: Ֆիլմը տպավորիչ և գեղարվեստական գույներով ներկայացնում է այդ անձնական աշխարհը, որը պտտվում է ինտերնետային չաթի սենյակների և բջջային հեռախոսի տեսապատկերների շուրջը: Կինոնկարի յուրօրինակությունը պատկերների և պոեզիայի երազային աշխարհն է (օգտագործված են Ռիլկեի բանաստեղծությունները Օրփեոսի և Եվրիդիկեի մասին, հենց Սահակյանի ստեղծագործությունները), որտեղ հայկական բնապատկերը ևս իր դերն ունի: Վերադառնում է մոր նախկին սիրեկանը` տեղիք տալով չնախատեսված հետևանքների և զուգահեռների: Սահակյանի խոսքերով` ֆիլմը, կոչված է արտացոլելու սիրո տարբեր չափումները: 

Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից: 

Լուսանկարը՝ «Ոսկե ծիրանի» պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter