
Առաջադրվել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելով գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գլխավոր դատախազի թեկնածուի փակ գաղտնի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 30-ին մեկնարկող ԱԺ քառօրյայի ժամանակ:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել