HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անօդաչու թռչող սարքերը դուրս կգան թռիչքի «ԴիջիԹեք»-ում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, «ԴիջիԹեք Էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսում տեղի կունենա անօդաչու թռչող սարքերի թռիչք-ցուցադրություն: Կթռնեն և կցուցադրվեն «ԱրմԿոպտերս» կազմակերպության և ԱրմՌոբոտիքս մրցույթների մասնակից «Աերո» թիմի անօդաչու սարքերը: Տեղեկացնենք, որ «ԱրմԿոպտերս» կազմակերպությունը հանդիսանում է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ ) արտադրող աշխարհահռչակ  DJI, ZERO, T-Motor և այլ կազմակերպությունների ներկայացուցիչը Հայաստանում: Կազմակերպությունը տրամադրում է ամբողջական ԱԹՍ լուծումներ արտադրությունների, անվտանգության և ոստիկանության համար:

Անօդաչու թռչող սարքերը լայն կիրառություն ունեն թե′ տնտեսության մեջ, թե′ ռազմական ոլորտում: Դրանք կարող են հսկել ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, նկարահանել անտառները` կանխելով որսագողությունն ու հրդեհները, արտակարգ իրավիճակների ժամանակ կարող են տեսագրել տարածքը և հաղորդել անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև բեռներ տեղափոխել անանցանելի վայրեր: Իսկ ռազմական ոլորտում այդ սարքերը կարող են իրականացնել հետախուզություն և թիրախների խոցում: 

Հատկանշական է, որ բացի ռազմական ոլորտի անօդաչու թռչող սարքերից Հայաստանում սկսում են արտադրվել նաև քաղաքացիական նպատակով օգտագործվող սարքեր, որոնք շուտով կարտահանվեն: 

Հոկտեմբերի 6-ը «ԴիջիԹեք» ցուցահանդեսի վերջին օրն է: Այն տևեց 3 օր` հոկտեմբերի 4-6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը, պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը, իսկ հովանավորը` «Սատիս» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter