HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մուղալյանին մերժեցին, ընկերոջ միջնորդությունը քննվում է

Քիչ առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվեց Արամ Մուղալյանի և նրա ընկերների դատաքննությունը: Դատավորն անդրադարձավ կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ Արամ Մուղալյանի պաշտպանների միջնոդությանը և առանց հիմնավոր պատճառաբանությունների մերժեց այն:

Կալանքը ազատազրկման հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալներից Ռոբերտ Փիլոյանի պաշտպանը` նշելով, որ ՔԿՀ-ում իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բողոքում է սրտի շրջանում զգացվող ցավերից: Ըստ պաշտպան Էդուարդ Աղաջանյանի՝ Ռոբերտը ցավերի պատճառով դժվարությամբ է վեր կենում անկողնուց: Երբ պաշտպանը ընթերցում էր միջնորդությունը, Ռոբերտի մայրը` Մարինա Հակոբյանը, նիստերի դահլիճում սկսեց գոռգոռալ` ասելով, որ «մեղադրական կողմը ցանկանում է իր տղայի գլուխն ուտել. «Ես թույլ չեմ տա, որ իմ տղայի գլուխն ուտեք. բոլորդ պատասխան եք տալու»: Ըստ Մարինա Հակոբյանի` որդու արյան ճնշումը հասնում է մինչև 240-ի:

Դատարանը ընդմիջեց նիստը և հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 15:30-ին: 

Մեկնաբանություններ (2)

ANUSH
PARON NAXAGAH@ HL@ HETO E GLXIN TALU,VOR TUYLA E TALIS AYS ERITASARDI ARAM MUGHALYANI HET AYSPES VARVEN. LLKTIUTYANN EL CHAP KA CHE VERJAPES.
ՏԱԹԵՎ
Ոչ ոք անպատիժ չի մնում,վաղ թե ուշ պատասխան է տալիս իր արածների համար: Սամվել Սինանյանն էլ անպատիժ չի մնա, եթե ոչ համապատասխան օրգանների կողմից,ապա Աստծո կողմից անպայնման մի գեղեցիկ օր կպատժվի ու այն էլ ինչպես:Ուղղակի նա մոռացել է այդ մասին ու հիշեցման կարիք ունի:Հիշեցման կարիք ունեն նաեւ նրան օգնողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter